«ԱՌԿԱ» լրատվական գործակալություն


«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, որը մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում, գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում մտնում են նաև հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիների teleсom.arka.am և ֆինանսաբանկային armbanks.am պորտալները:

«ԱՌԿԱ»-ի տեղեկատվության աղբյուրները հայկական պետական կառույցներն են, հեղինակավոր բանկերը և ընկերությունները, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչությունները:

Մեր տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և կոմերցիոն կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ, զանգվածային լրատվամիջոցներ։

Այսօր գործակալության հաճախորդների թվում են Հայաստանի կառավարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն, IFC-ը և այլոք:

Մեզ հետ համագործակցում են համաշխարհային և ռուսական խոշորագույն տեղեկատվական գործակալությունները, մասնավորապես՝ Factiva-ն, ISI-ը, Thomson Reuters-ը, Ինտերֆակսը, Ռոսբիզնեսկոնսալթինգը և մյուսները:

2000թ. արդյունքներով՝ «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն: 2002-2003թթ. Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը արժանացրեց Որակի համար Միջազգային Աստղ (International Star Award for Quality) մրցանակով՝ Gold կատեգորիայում։ 2011թ.-ին «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացվել է «Best Enterprises» («Լավագույն ձեռնարկություններ») միջազգային հեղինակավոր պարգևի՝ Հայաստանում 15 տարվա գործունեության ընթացքում զարգացման դինամիկայի և տրամադրվող ծառայությունների բարձր մակարդակի համար:


Հետադարձ կապ`
tel.: (37410) 52-40-80, (37410) 52-21-52
fax: (37410) 52-40-80
e-mail: telecom@arka.am


 

« Մարտի 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×