ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ-ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՀԱՍՆԻ 90 ՏՈԿՈՍԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ-ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՀԱՍՆԻ 90 ՏՈԿՈՍԻ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Ներկայում համացանցի նշանակությունը ժամանակակից մարդու կյանքում դժվար է թերագնահատել։ Դեռ 2000 թվականի դեկտեմբերի 28-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի կառավարության կողմից ճանաչվեց որպես Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը, բայց ակնհայտ է, որ բնակչության լայն զանգվածների համար առանց որակյալ, արագ և հասանելի ինտերնետի դժվար է տվյալ ոլորտում լուրջ հաջողություններ ակնկալել։

Ըստ էության, ՏՏ ոլորտում որևէ պետական քաղաքականություն չի երևում, օրենսդրական և նորմատիվ ակտերի իրագործմանն ուղղված որոշում ընդունված չէ։ Թերևս կարելի է հիշել 2008 թվականին Հայաստանի կողմից ընդունված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, որի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական հասարակության զարգացման հեռանկարներն ու նպատակների ամրագրումը  Հայաստանում։

Սակայն ակնհայտ է, որ մի հայեցակարգով դժվար թե հնարավոր լինի լուծել այս ոլորոտում առկա բոլոր խնդիրների շրջանակը։ Ըստ էության, երկրում առայսօր բացակայում է տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքը՝ էլեկտրոնային հաղորդակցման համատարած ցանցն ու համացանցի հասանելիությունը։
Հայաստանում գործող առաջատար առևտարային ընկերություններն իրենց դժգոհությունն են հայտնում Հայասատնի ինտերնետ-ծառայությունների որակից։

Synopsys Inc. ընկերության Շուկայի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, «Synopsys Armenia» ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանի կարծիքով, ուղեկցող ենթակառուցվածքների պակասը և անորակ ինտերնետը խոչընդոտում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում։

«Առանձին խնդիր է ինտերնետի զարգացման անհրաժեշտությունը արագության, թույլատրելիության և ինտերնետ-կապի արժեքի բարձրացման տեսանկյունից»,- ասաց Գոլդմանը։

Ինտերնետ-կապը Հայաստանում դանդաղ է, թանկ և ոչ հուսալի, կարծում է ICON Communications ընկերության գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանը։
Նրա խոսքերով՝ ինտերնետի դժվար հասանելիությունը և դրա կենտրոնացումը միայն Երևանի կենտրոնում առաջացնում է ինտերնետ-ծառայություններից օգտվողների  դժգոհությունը։
Այս դիրքորոշումների հետ դժվար է չհամաձայնել, պահանջվում են լուրջ քայլեր տվյալ խնդրի լուծման համար, թեև մենք կարող ենք արձանագրել, որ գործը առաջ է գնում։ Վերջին ժամանակներում տվյալ ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվել, սակայն դեռևս շատ բան կա անելու համաշխարհային «սարդոստայնի» զարգացման համար։

Վերջին ժամանկներում Հայաստանում գործարկվել է WiMAX ցանցը, որը լայնաշերտ Ինտերնետի, ձայնային ծառայությունների, տեսակոնֆերանս-կապի, ինչպես նաև այդ բոլոր ծառայությունների բջջային կատարման հասանելիության հնարավորություն է տալիս։
«Դա բացառիկ ցանց է, որն առաջին անգամ գործարկվել է Հայաստանում։ Այն ոչ միայն Երևանը, այլ հանրապետության 18 քաղաք ընդգրկող ազգային ցանց է»,- գործարկման արարողությանն ասել է «Կոմսթար-ՕՏՍ» ռուսական ընկերության նախագահ Սերգեյ Պրիդանցևը։

WiMAX ծառայությունները վերջին ժամանակներում սկսել է տրամադրել ICON Communications ընկերությունը՝ անլար Ինտերնետ- կոմունիկացիաների պրովայդերը Հայաստանում։

«Ընկերության հիմնական խնդիրը արագ, հուսալի, մատչելի, անսահմանափակ լայնաշերտ Ինտերնետի տրամադրումն է, որտեղ հաջողության երաշխավոր կդառնան օգտագործվող տեխնոլոգիաներն ու երկրի ողջ տարածքով ցանցի շինարարությունը»,- ասաց ICON Communications ընկերության գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանը։   
Դա իսկապես լուրջ քայլ է Հայաստանում Ինտերնետի զարգացման ուղղությամբ, բայց ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, միայն անլար հասանելիությունը բավարար չէ, քանի որ ներկայում դժվար է պատկերացնել, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է իրեն թույլ տալ օգտվել WiMAX ծառայություններից։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի կարծիքով՝ այլընտրանքային օպտիկամանրաթելային մալուխների ստեղծումը թույլ կտա Հայաստանի համար լուծել թանկ Ինտերնետի խնդիրը:
«Կապի այլընտրանքային ուղիների անցկացումը ժամանակի պահանջ է, քանի որ ինտերնետի ներկա թանկությունն ու ցածր որակը պայմանավորված են ռեսուրսների սահմանափակությամբ»,- ասաց Ենգիբարյանը։
Տվյալ պահին Հայաստանում գործում է Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային ելքի երկու օպտիկամանրաթելային մալուխ։ 
Այժմ լրացուցիչ մալուխ է անցկացվում Իրանից, ինչպես նաև բանակցություններ են տարվում Վրաստանի տարածքով լրացուցիչ մալուխ անցկացնելու մասին։

Այս առումով նույնպես կարելի է լուրջ փոփոխությունների սպասել, օպտիկամանրաթելային մալուխի միջնաշերտի և Թուրքիայով միջազգային Ինտերնետ-ելքի ուղու ստեղծումով։

Ներկայում հայկական «Արմենտել» հեռահաղորդակցական ընկերությունը սպասում է օպտիկամանրաթելային մալուխին միանալու առնչությամբ թուրքական Turkish Telecom ընկերության պատասխանին։

«Բանակցությունների գործընթացը շարունակվում է, մենք մեր առաջարկություններն ենք ուղղել թուրքական կողմին և տվյալ պահին սպասում ենք թուրք գործընկերների պատասխանին»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը։
Ինտերնետ-կապ ապահովելու համար ստացված են համապատասխան թույլտվությունները՝ Թուրքիայի միջով Ինտերնետի միջազգային ելքի ուղի ստեղծելու համար։
Այսպիսով, եթե մենք կամենում ենք տեսնել Հայաստանը որպես համաշխարհային շուկայում ճանաչում վայելող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկիր, պահանջվում է հետևողական և մտածված քաղաքականություն՝ երկրում որակյալ և հասանելի Ինտերնետի զարգացման ուղղությամբ։

2006 թվականին անցկացված տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թիրախային ցուցանիշների վերաբերյալ ՁԻՀ հետազոտությունների համաձայն, 2018 թվականին Ինտերնետ-հասանելիությունը Հայաստանի բնակչության համար կկազմի 90 տոկոս՝ 2006 թվականին արձանագրված 5 տոկոսի դիմաց։

Ռաֆայել Խոջոյան, «ԱՌԿԱ» գործակալության թղթակից -0-

01:08 07.05.2009





 

« Հոկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×