Հայաստանի բջջային կապի օպերատորների ապրիլյան նորությունները

Հայաստանի բջջային կապի օպերատորների ապրիլյան նորությունները

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. www.teleсom.arka.am հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների պորտալը ներկայացնում է ապրիլին Հայաստանի բջջային օպերատորների գործունեության հերթական տեսությունը։ Հիշեցնենք, որ կայքում ամեն ամիս հրապարակվում է բջջային կապրի երեք օպերատորների հիմնական լուրերի նախորդ ամսվա ընտրանին։ Դրանով իսկ ընթերցողին հնարավորություն է տրվում «մեկ պատուհանի» ձևաչափով ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցական շուկայի նորույթներին։

Տվյալ տեսությունն ընդգրկում է բջջային կապի հայկական օպերատորների առաջարկած նոր սակագներն ու ծառայությունները, որոնք հնչեցվել են ապրիլի ընթացքում բջջային կապի ոլորտում։
 
«ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ)


Վստահության հեռախոս


Beeline–ը և Մանկական զարգացման հիմնադրամը գործարկել են «0-8000-1007» վստահության հեռախոսահամար, որով կարելի է դիմել երեխաների հետ կապված լայն շրջանակի հարցերով։ Մասնավորապես, խոսքը զանազան խորհրդատվությունների, տեղեկատվության և մասնագետների մասնագիտական աջակցության տրամադրման մասին է։
 
Հասանելի «Beeline internet»


Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայությունը հասանելի է նաև Երևանի Նորաշեն թաղամասում։ Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 և 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 և 13000 դրամ։ «Beeline internet» բաժանորդներին հասանելի է նաև Beeline IPTV ծառայությունը։

Beeline Smart–ը` կրկին վաճառքում


Beeline-ը վերսկսել է Beeline Smart սմարթֆոնների վաճառքը: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում` 33 900 դրամով: Սմարթֆոնի գնորդներին երկու ամիս ժամկետով տրամադրվում է Beeline Premium անսահմանափակ ինտերնետի հնարավորություն` 512 կբ/վրկ արագությամբ:

Նոր ֆինանսական տնօրեն

«ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) նոր ֆինանսական տնօրեն է նշանակվել Դինա Նուրպեիսովան։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Կարեն Կարապետյանին, որը որոշել է շարունակել կարիերան այլ ընկերությունում։

«Վստահության րոպեներն» ավելացել են

Beeline-ն ավելացրել է «Վստահության րոպեներ» ծառայության գումարը` 300-ից հասցնելով 9000 դրամի։ Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին: Եթե բաժանորդի հաշվեկշիռը մոտ է զրոյին, իսկ տվյալ պահին հաշիվը լիցքավորելու հնարավորություն չկա, ապա ընկերությունն առաջարկում է օգտվել «Վստահության րոպեներ» ծառայությունից: «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոումինգում գտնվելիս այն բաժանորդին կտրամադրվի 7 օր ժամանակահատվածով:

VivaCell-MTS

Հոսթինգի նոր պայմաններ


ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հոսթինգ ծառայությունների «WEBHOST light» սակագնային պլանը, որը հնարավորություն է տալիս ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց սկավառակի վրա պահել 300 ՄԲ ծավալով ինֆորմացիա, 25 էլեկտրոնային փոստ, 2 ենթադոմեն։ Իսկ «WEBHOST starter», «WEBHOST SOHO», «WEBHOST Business» և «WEBHOST PRO» սակագնային պլանների բաժանորդներին հոսթինգի ծառայություններն այժմ տրամադրվում են առավել ընդարձակ հնարավորություններով՝ նախկին ամսավճարի դիմաց:

MNP–ի արդյունքները


2014 թվականին հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայության (MNP) միջոցով VivaCell-MTS ցանց են անցել 11350 բաժանորդներ։ Ընկերությունը շարունակում է առաջատար մնալ շուկայում բաժանորդների թվով, որը նախորդ տարվա ավարտին կազմել է 2.15 մլն։

Orange Armenia

«Plus ինտերնետ» նոր փաթեթ


Orange- Armenia–ն հինգշաբթի ներկայացրեց իր նոր «Plus Ինտերնետ» փաթեթը՝ Դելֆին, Թիթեռ, Պանտերա, Արծիվ և Բացառիկ ամսական բաժանորդագրությունների առկա և նոր բաժանորդներին հնարավորություն տալով ընդամենը 1000 դրամի դիմաց ստանալ 500 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ և այն սպառելուց հետո շարունակել անվճար օգտվել մինչև 256 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից:

Orange Armenia ցանցն առաջատարների թվում է


Միջազգային հետազոտության արդյունքներով` Orange Armenia ցանցը պահպանել է առաջատարի դիրքերը Հայաստանում սմարթֆոններով բջջային ինտերնետի օգտագործման տեսանկյունից։ Հետազոտությունն անցկացվել է բջջային կապի 26 օպերատորների շրջանում Եվրոպայի ութ երկրներում։ Հայաստանում մոնիթորինգն ու թեստավորումն անցկացվել է հոկտեմբերի 21–ից 31–ը Երևանում, Վանաձորում և Էջմիածնում։

Երեք նոր կանխավճարային փաթեթներ


Orange Armenia–ն ներկայացրել է կանխավճարային նոր ծառայություն` այսուհետ կանխավճարային ծառայությունների նոր և գործող բաժանորդները կարող են օգտվել երեք նոր կանխավճարային ՍՓ–ներից։ Ակտիվացնելով «Orange 500» փաթեթը` բաժանորդները ներցանցային 500 րոպե և 50 ՄԲ ծավալով գերարագ Ինտերնետ կստանան։ «Orange 1000» փաթեթ ակտիվացնելով` բաժանորդները կստանան ոչ միայն ներցանցային 500 րոպե և 50 ՄԲ ծավալով գերարագ Ինտերնետ, այլ նաև ընտրած միջազգային ուղղությամբ բջջային Ինտերնետի ծառայություն։ Այն բաժանորդները, ովքեր կակտիվացնեն «Orange 1500» փաթեթը, կկարողանան օգտվել ձայնային ծառայություններից, ինչպես նաև բջջային Ինտերնետի ծառայությունից` ստանալով ներցանցային 100 րոպե և 500 ՄԲ գերարագ Ինտերնետ, իսկ այդ ծավալի օգտագործումից հետո շարունակել օգտվել մինչև 256 ԿԲ/վրկ արագության անսահմանափակ Ինտերնետից։ Բացի այդ, Orange–ի կանխավճարային բաժանորդները կկարողանան տեղական այլ ցանցերում և ԼՂՀ զանգեր կատարել Հայաստանում գործող լավագույն` 15 դրամ/րոպե սակագնով։

Շուկայի լուրեր

Բյուջե վճարվող հարկեր


Հայաստանի հեռահաղորդակցական ծառայությունների շուկայում գործող երեք ընկերությունները 2015 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 5,8 մլրդ դրամի հարկ՝ 2014 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 6,5  մլրդ դրամի դիմաց։ Հրապարակած տվյալների համաձայն՝ օպերատորների կողմից (VivaCell-MTS, «ԱրմենՏել» և «Orange Armenia») վճարված բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված միջոցները կազմել են ավելի քան 5,3  մլրդ դրամ, մաքսային մարմինների կողմից հավաքված միջոցները՝ 590,19  մլն.  դրամ։ Այսպես՝ «ԱրմենՏելը» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերությունը 2015 թվականի հունվար-մարտին պետբյուջե է վճարել 4,2 մլրդ դրամ (9-րդ տեղը հարկատուների  ցուցակում), Orange Armenia-ն՝  861 մլն. դրամ (36-րդ տեղ),   VivaCell-MTS-ը («Ղ-Տելեկոմ»)` 823,2 մլն. դրամ  (39-րդ տեղ)։

ArmNet-2015

Երևանում անցկացվել է ArmNet-2015 «Թրենդներ-2015» թեմայով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային 5–րդ համաժողովը։ Среди основных трендов года – мобильные приложения, которые специалисты обсуждают чаще всего.

Open Game Contest

Ապրիլի 3-ին մեկնարկեց «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի հինգերորդ բաց առաջնությունը։ Առաջնության նպատակն է զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել նոր բիզնես միջավայր, ունենալ ոլորտում «Made in Armenia» բրենդ և դուրս գալ միջազգային շուկա: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և վերջիններիս խրախուսելու շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում: «Բաց Խաղ» առաջնությունը չունի տարիքային կամ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար հարկավոր է այցելել www.opengame.am կայք և առցանց լրացնել մասնակցության հայտը։

1 մլն դոլարի կրթաթոշակներ


Cisco Systems-ի զարգացման նախագահ Մարիո Մացոլան 1 մլն դոլար կփոխանցի Հայաստանի ամերիկյան համալսարանին` կարիքավոր ուսանողների կրթաթոշակները վճարելու համար։  Նախատեսվում է, որ ամենամյա մրցանակներ կստանան շուրջ 20 ուսանողներ։ 2014 թվականին Մարիո Մացոլան դարձել է Global IT Award նախագահական ամենամյա մրցանակի դափնեկիր։

Hitachi–ի նախկին ղեկավարի գիրքը


Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն (Tsugio Makimoto) առաջիկայում «Հայաստանը որպես նորարարական երկիր» վերնագրով գիրք կհրատարակի։ 2013 թվականին ճապոնացի Ցուգիո Մակիմոտոն դարձել է Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիր նորարարական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:58 12.05.2015



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video