2011թ. Հայաստանում ՏՏ-ոլորտն աճել է 30%-ով` հասնելով մինչև 205 մլն դոլարի. UITE
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2011թ. արդյունքներով 30 տոկոսի աճ է գրանցել 2010թ. համեմատ, դրա ծավալը 205 մլն դոլար է կազմում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը
«Ոլորտը զարգանում է, բայց մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է արագացնել աճի տեմպերը: Դրա համար մենք ունենք բոլոր ռեսուրոները»,- ասել է նա
Այս համատեքստում Վարդանյանն ընդգծել է ոլորտի մասնագետների միգրացիան կանխելու անհրաժեշտությունը:
«Մենք պետք է զարգացնենք տեխնոլոգիական ձեռներեցությունը, որպեսզի մասնագետները հնարավորություն ունենան աշխատել և վաստակել Հայաստանում»,- ավելացրել է նա:
Փորձագետի խոսքերով՝ չնայած նրան, որ Հայաստանի կառավարությունը 2000թ.-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարել է երկրի տնտեսության առաջնահերթ բնագավառ, սակայն դրա զարգացման համար իրական քայլերի իրականացումը սկսվել է ընդամենը 2-3 տարի առաջ:
«Ոլորտի «առաջնահերթությունը», ըստ էության, պարզապես երկրի կառավարության PR- բաղադրիչն էր, սակայն վերջին 2-3 տարիներին կառավարության ներգրավվածությունը ոլորտում մեծացել է»,- ասել է Վարդանյանը:
Ներկայում Հայաստանի ՏՀՏ ոլորտում գործում է շուրջ 350 ձեռնարկություն, որոնցում աշխատում է շուրջ 10 հազ մարդ:--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:47 06.04.2012