Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հինգ նամականիշով նոր գեղաթերթիկ է մարվել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի Երևանում տեղի է ունեցել Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հինգ նամականիշով նոր գեղաթերթիկի հանդիսավոր մարման արարողությունը։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, գեղաթերթիկի մարման արարողությունը կայացել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման շրջանակում։
Գեղաթերթիկը նվիրված է «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Շրջանառության մեջ դրվող գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:29 07.11.2017