Տեղեկատվական անվտանգությունը խոշորագույն CeBIT ՏՏ-ֆորումի գլխավոր թեման կդառնա
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական անվտանգության ապահովումն աշխարհի խոշորագույն CeBIT ՏՏ-արդյունաբերության ձեռքբերումների ամենամյա ցուցահանդեսի գլխավոր թեման կդառնա, որը բացվում է երեքշաբթի Հանովերում (Գերմանիա):
Ըստ ֆորումի կազմակերպիչների՝ օգտատերերի կողմից վստահությունը արդյունաբերության զարգացման համար պարտադիր պայման է դարձել: Այդ պաճտառով կարևոր է, որպեսզի որքան հնարավոր է ավելի շատ ընկերություններ հասկանան այդ ուղղվածության կարևորությունը և օգտատերերի վստահությունը սեփական արտադրանքի նկատմամբ և տվյալների պաշտպանությունն իրենց առաջնահերթությունը դարձնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ի տարբերություն երկու այլ խոշորագույն միջազգային հայթեք-ֆորումների՝ Լաս Վեգասի Consumer Electronics Show և Բարսելոնայի Mobile World Congress-ի, որոնք ավանդաբար անցկացվում են տարեսկզբին և նվիրված են սպառողական էլեկտրոնիկայի նորույթներին, CeBIT ցուցադրումն ավելի շատ կենտրոնացած է բիզնեսի և պետության համար ՏՏ լուծումներին: Սակայն վերջին շրջանի միտումները ցուցահանդեսի կողքով չեն անցել:
CeBIT 2012-ին կմասնակցեն 70 երկրների ավելի քան 4,2 հազար ընկերություններ, ընդ որում ցուցահանդես կվերադառնան Samsung և Sharp էլեկտրոնիկայի խոշոր արտադրողները, ովքեր չեն մասնակցել անցյալ տարիների ֆորումին: Մասնակիցների շրջանում են ավելի քան երեք տասնյակ ցուցադրողներ Ռուսաստանից: Նրանց թվում են՝ ՌԴ կրթության և գիտության նախարարությունը, Մոսկվայի կառավարությունը, «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը, InfoWatch-ը, մի շարք ռուսական գիտական և կրթական հաստատություններ: CeBIT ցուցահանդեսն իր աշխատանքը կավարտի մարտի 10-ին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:43 06.03.2012