Samsung–ը պատրաստվում է արգելել «iPhone 5»–ի վաճառքները
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Samsung Electronics–ը ծրագրում է Apple–ի դեմ պատենտային նոր մարտ սկսել նոր iPhone–ի` վաճառքի դուրս գալուց անմիջապես հետո, հայտնում է Cnews.ru–ն` հղում անելով The Korea Times–ին։
Samsung ընկերությունում առայժմ չգիտեն նոր iPhone–ի ճշգրիտ յուրահատկությունը, բայց արդեն հայց են պատրաստում` հույս ունենալով արգելել նոր սարքի վաճառքները։ Երկու շաբաթ առաջ Samsung–ն Apple–ին պարտվել էր դատարանում և այժմ պատրաստվում է վրեժ լուծել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:17 12.09.2012