LG–ն ներկայացրել է աշխարհում գերբարձր թողունակության առաջին 84 դյույմանոց 3D հեռուստացույցը
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. LG Electronics ընկերությունը կորեական շուկայում ներկայացրել է Ultra Definition (UD) գերբարձր թողունակության` աշխարհում առաջին 84 դյույմանոց 3D հեռուստացույցը։ LG–ի UD 3D հեռուստացույցը դարձել է մեծ էկրանով և ընդլայնված գործողությամբ հեռուստացույցների նկատմամբ բնակչության աճող պահանջարկի պատասխանը, հայտնում է cnews.ru–ն` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։ LG–ում նշում են, որ դա աշխարհում առաջին նմանատիպ սարքն է։
«4K էկրանների շուկան դեռ սաղմնային վիճակում է, բայց LG–ի համար կարևոր է այստեղ տեղ զբաղեցնել,– ասել է LG Home Entertainment ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Հեվիս Քվոնը (Havis Kwon)։ LG–ի UD 3D-հեռուստացույցը բարձրացնում է հեռուստատեսության տնային դիտման փորձը մի նոր մակարդակի»։
LG–ի UD 3D հեռուստացույցն ապահովում է կադրում 8 մլն պիքսելների պատկերի որակ, ինչը 4 անգամ (3840 x 2160) գերազնացում է Full HD գոյություն ունեցող հեռուստատեսային պանելների թողունակությունը։ Resolution Upscaler Plus լրացուցիչ ֆունկցիան թույլ է տալիս ավելի մանրամասն պատկեր արտացոլել արտաքին կրիչներից, ինչպիսիք են կոշտ սկավառակները, վեբ–կայքերը և օգտագործողների կողմից ստեղծված կոնտենտը։
3D Depth Control գործառույթը թույլ է տալիս հեռուստադիտողներին կարգավորել «տարածությունը» էկրանի վրա 3D պատկերի մոտ և հեռու օբյեկտների միջև։ Դրանից հետո 3D- Sound Zooming մեխանիզմը վերլուծում և կարգավորում է ձայնն այդ օբյեկտների տեղակայված լինելու և տեղաշարժման համաձայն։
Հեռուստացույցը զինված է LG Smart TV պլատֆորմով, որն ընդգրկում է մոտ 1.4 հազար ներդիր և ավելի մեծ թվով վճարովի օնլայն–սերվիսների հասանելիություն։ 2D պատկերը 3D–ի վերածելու ներկառուցված մեխանիզմն ընդլայնում է 3D-կոնտենտի հասանելիությունը։ Հեռուստացույցն ունի LG Magic Remote հեռակառավարման վահանակ։
Հեռուստացույցն ունի 10 Վտ երկու ուժեղացուցիչներից և 15 Վտ երկու սավբուֆերներից բաղկացած 2.2 ակուստիկ համակարգ։
Սկսած սեպտեմբերից` LG UD 84-դյույմանոց 3D-հեռուստացույցը վաճառքի կհանվի Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում։ Ընկերությունում գինը չեն նշում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:25 23.08.2012