ԱՉՔԵՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԵՐԼԱԶԵՐԸ ՌԴ-ՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ ՄԻՆՉԵՎ 2009Թ. ԱՎԱՐՏԸ

ԱՉՔԵՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԵՐԼԱԶԵՐԸ ՌԴ-ՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ ՄԻՆՉԵՎ 2009Թ. ԱՎԱՐՏԸ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լազերային վիրաբուժության ռուսական գերժամանակից ապարատը, որը թույլ է տալիս անցկացնել աչքերի անցավ վիրահատություններ՝ բարդությունների փաստացիորեն զրոյական ռիսկայնությամբ, Ռուսաստանում կհայտնվի մինչև 2009թ. ավարտը, տեղեկացրեց ՌԳԱ ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկական սարքավորումների ստեղծման կենտրոնի տնօրեն Սերգեյ Վարդապետովը:

«Տարեվերջին մենք կունենանք մի սարք, որը շատ պարամետրերով կգերազանցի արտասահմանյան նմանօրինակներին»,- երեքշաբթի ՌԻԱ Նովոստիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա: Վարդապետովի խոսքերով, նոր սարքը շուկա կմտնի 2010 թվականին:

Ֆեմտովայրկյանային լազերը, որի հիման վրա էլ կառուցվել է նոր համակարգը, հնարավորություն է տալիս առանց մեխանիկական կտրվածքների աչքերի միկրովիրահատություն անցկացնել, օրինակ կարճատեսության կամ հեռատեսության դեպքում, հայտնեց Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան «Աչքի միկրովիրաբուժություն» համալիրի տնօրեն Խրիոտո Տախչիդին: Կենտրոնի պրակտիկայում գրեթե մեկ ամիս է՝ օգտագործվում է շվեյցարական արտադրության նման մի ապարատ, և ակնաբույժները նշում են վերջինիս անհամեմաատելի առավելությունը դասական լազերային վիրաբուժության նկատմամբ:

«Լազերի բոլոր գործողությունները կառավարվում են համակարգչով, որի մեջ դրվում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատական տվյալներով ծրագիր, ինչը լիովին բացառում է որևէ բժշկական սխալ: Վիրահատույթունից հետո հիվանդը ոչ մի կար ու սպի չի ունենում»,- տեղեկացրել է համալիրի ռեֆրակցիոն լազերային վիրաբուժության բաժնի վարիչ Յուրի Կիշկինը:

Այսօր Ռուսաստանում բնակչության 15-20 տոկոսը տառապում է հեռատեսությամբ, իսկ 40-50 տոկոսը՝ կարճատեսությամբ: Նոր տեխնոլոգիան կօգնի նման մարդկանց բարձրացնել սեփական կյանքի որակը՝ վիրահատությունը տևում է ընդամենը հինգ րոպե, և երկու ժամ անց հիվանդը կարող արդեն ղեկի մոտ նստել:

Սակայն ապարատը միայն այս հինարավորությամբ չի սահմանափակվում. դրա օգնությամբ կարելի է նաև ավելի բարդ վիրահատություններ անել. «Մոտ ապագայում մենք կկարողանանք նաև եղջերաթաղանթի փոխպատվաստում կատարել»,- հայտնել է Տախչիդին:-0-

 

17:44 01.04.2009





 

« Օգոստոս 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×