ՌԵԺԻՍՈՐ ԱՆԴՐԵՅ ԿՈՆՉԱԼՈՎՍԿԻՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ-ՄԵՔԵՆԱ Է ՊԱՏՎԻՐԵԼ
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայտնի ռեժիսոր, սցենարիստ և գրող Անդրեյ Կոնչալովսկին մեքենաշինական խոշոր ընկերություններից մեկին անսովոր աշխատասենյակ-մեքենա է պատվիրել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց Կոնչալովսկու հիմնադրամի մամուլի կցորդ Ռիտա Նեկրասովան։
«Բանն այն է, որ Կոնչալովսկու գրաֆիկը գրառված է րոպե առ րոպե, հաճախ երբ նա տեղաշարժվում է քաղաքում՝ գնում է նկարահանումների կամ օդանավակայան, նա աշխատում է հենց մեքենայում։ Այստեղ տեղի են ունենում հեռախոսազրույցներ, այստեղ աշխատում է փաստաթղթերի, սցենարների հետ և նույնիսկ տալիս հարցազրույցներ ու վարում գործնական բանակցություններ։ Հենց այստեղից էլ ծնվեց աշխատասենյակ-մեքենա պատվիրելու գաղափարը»,- պատմեց Նեկրասովան։
Առայժմ այսպիսի անսովոր նախագծի մանրամասները չեն հրապարկվում, բայց հայտնի է, որ Կոնչալովսկին իր նոր մեքենայում կկարողանա ոչ միայն հարմարավետ աշխատել փաստաթղթերի հետ ու հարցազրույցներ տալ, այլև լիարժեք հանդիպումներ անցկացնել միանգամից մի քանի հոգու հետ, մեծ էկրանին ցուցադրել կամ դիտել տեսաձայնագրություն և շատ ուրիշ բաներ։
Մեքենան ծրագրում է արտադրել «Բոգեմա Ավտո» ընկերությունը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
00:29 10.04.2009