ԱՐՑԱԽՅԱՆ ԷՋ Է ԲԱՑՎԵԼ ԲԵՌԼԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԿԱՅՔՈՒՄ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի/ITB/ կայքում բացվել է Արցախյան էջ՝ /http://www.virtualmarket.itb-berlin.de/:
Ինչպես «Առկա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այն ներառում է տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերի, պատմաճարտարապետական հուշարձանների, հոգևոր արժեքների վերաբերյալ:
2009թ. մարտին Բեռլինում կայացած Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացել էր առանձին տաղավարով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների մոտ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
22:28 08.05.2009