ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՅՔ Է ԲԱՑԵԼ, ՈՐՏԵՂԻՑ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖՈՏՈ ԵՎ ՎԻԴԵՈ ՆՅՈՒԹԵՐ ՆԵՐԲԵՌՆԵԼ
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը ftp.gov.am ինտերնետ կայքն է բացել, որտեղից ազատ կարելի է ներբեռնել պաշտոնական միջոցառումների ֆոտո և վիդեո նյութերը, ինչպես նաև «Հրապարակում» հեռուստահաղորդումների ձայնագրությունները, երեքշաբթի հայտնեց ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Հրապարակում» հեռուստահաղորդումների ձայնագրությունները տեղակայված են նաև www.hraparakum.livejournal.com и www.youtube.com կայքերում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
01:26 15.07.2009