ՀԱՅԿԱԿԱՆ ARMINCO ՓՐՈՎԱՅԴԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԻՋԵՑՆԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳԻՆԸ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՄԵԾԱԾԱԽ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ARMINCO ՓՐՈՎԱՅԴԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԻՋԵՑՆԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳԻՆԸ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՄԵԾԱԾԱԽ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄԸ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական Arminco փրովայդերը ծրագրում է իջեցնել ինտերնետի գինը՝ հաշվի առնելով մեծածախ ինտերնետի սակագների իջեցումը, «ԱՌԿԱ» գործակալությանը երեքշաբթի հայտնեց Arminco ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:  

 «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) օգոստոսի 26-ին հայտարարեց միջազգային թրաֆիկի ծառայությունների սակագների իջեցման մասին 7-15 տոկոսով իրավաբանական անձանց համար, ովքեր տվյալներ հաղորդելու և Ինտերնետ հասանելիության ծառայություններ տրամադրելու արտոնգիր ունեն: Նոր սակագները ուժի մեջ են մտել 2009 թ.-ի սեպտեմբերի 15-ին: Միաժամանակ Fibernet Communications-ը հայտարարել է հոկտեմբերի 1-ից մեծածախ ինտերնետի գների իջեցման մասին 21 տոկոսով:

Ինչպես նշեց Ալեքսանյանը Arminco ընկերությունն արդեն համապատասխան հա
րցում է ուղղել օպերատորներին և սպասում նրանց հաստատմանը՝ վերջնական սպառողի համար սակագներն իջեցնելու համար:  
 
Ալեքսանյանը դժվարացավ պատասխանել, թե որքանով կիջնեն Ինտերնետի գները վերջնական սպառողի համար՝ նշելով, որ դա պարզ կլինի միայն իրենց հա
րցման   պատասխանն ունենալուց հետո:

Արմինկո ընկերությունը 1992 թ.-ից Ինտերնետ մուտքի ծառայություններ է մատուցում։ Ընկերությունը ստեղծել ու շահագործում է քաղաքային օպտիկամանրաթելային հենակետային ցանցը՝ 1 Գբիթ/վրկ անցողունակությամբ։

Ընկերությունը Ինտերնետի մուտքի ծառայություններ է մատուցում DialUP-ով, DSL-ով, ինչպես նաև անլար կապով և WiFi տեխնոլոգիաներով։  --0--

22:46 07.10.2009





 

« Օգոստոս 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×