ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է. ԱՄՀ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացման փուլում է գտնվում, շաբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կարգադրիչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը (Murilo Portugal)։
Նրա խոսքերով, մի կողմից ՀՆԱ-ում Հայաստանի ՏՏ-հատվածի մասնաբաժինը փոքր է և կազմում է 2-3 տոկոս, իսկ մյուս կողմից այն բավականին ռազմավարական ոլորտ է, քանի որ կարող է օգնել կրճատել տնտեսության այլ ոլորտների ծախսերը։
«Սա չափազանց կարևոր է Հայաստանի մրցունակության բարձրացման տեսակետից», - ասել է նա՝ ավելացնելով, որ հանրապետությունը տուժում է այլ երկրների ֆոնի ներքո, քանի որ չունի ելք դեպի ծով, ինչի հետևանքով ավելանում են արտահանման ծախսերը։
Պորտուգալը նշել է, որ այլ ոլորտների զարգացումը խթանելու հետ մեկտեղ անհրաժեշտ է խրախուսել փոքր և միջին բիզնեսի զարգացումը, քանի որ դա կարող է ազդել ոչ միայն արտադրության, այլև զբաղվածության մակարդակի վրա։
ԱՄՀ-ի փոխտնօրենի կարծիքով, այս կապակցությամբ շատ կարևոր է արդար հարկային դաշտի առկայությունը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:10 24.11.2008