ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԿՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՈՐԱԿՆ ՈՒ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ. ՓՈՐՁԱԳԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԿՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՈՐԱԿՆ ՈՒ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ. ՓՈՐՁԱԳԵՏ

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փրովայդերների միջև համակցման խնդիրների լուծումը թույլ կտա մի քանի անգամ բարձրացնել ինտերնետի որակն ու արագությունը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր ՏՏ զարգացման աջակցման խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանը:  

Ըստ նրա՝ այսօր Հայաստանում անորակ ու դանդաղ Ինտերնետի հիմնական պատճառներից են ներքին փրովայդերների ցանցերի համակցման թերությունները: 

«Այսօր միմյանց միջև միացման համար փրովայդերները հաճախ ստիպված են լինում ազդանշաններ ուղարկել երրորդ երկրների միջոցով՝ ներքին համակցված ցանցի բացակայության պատճառով, իսկ եթե անգամ նման համակցում կա, ապա այն ապահովում է շատ ցածր արագություններ»,- ասաց Գրիգորյանը: 

Սակայն, ինչպես նշեց փորձագետը, անհրաժեշտ է ավելի արդյունավետ միջոցներ ու հնարավորությունները փնտրել, որոնք թույլ են տալիս բարձրացնել Ինտերնետի որակն ու ավելացնել արագությունը համակցման հարցի լուծման հաշվին, ինչը ծրագրվում է քննարկել մարտի 5-ին նախատեսվող ՏՏ զարգացման աջակցման խորհրդի նիստի ժամանակ:

«Նիստի ընթացքում ծրագրվում է քննարկել համակցման կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որից կօգտվեն հայկական շուկայի բոլոր օպերատորները, ինչը թույլ կտա երկրի ներսում գերարագ ինտերնետի աշխատանք ապահովել»,- ասաց Գրիգորյանը:  

ՀՀ կառավարությանը կից ՏՏ զարգացման աջակցման խորհուրդը գործում է արդեն շուրջ 10 տարի: Դրա խնդիրը բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կանոնակարգման լուծումների որոնումն ու քննարկումն է: Խորհրդի կազմում են վեց մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված են խոշոր փորձագետներ: -0-

 

01:05 04.03.2010





 

« Հոկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×