Հայաստանում առաջին անգամ համակարգչային խաղեր ստեղծողների միցույթ կանցկացվի նոյեմբերին
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջին անգամ համակարգչային խաղեր ստեղծողների միցույթ կանցկացվի նոյեմբերին, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունից (UITE):
Մրցույթը կանցկացվի 3 փուլով և կունենա մի քանի անվանակարգեր (լավագույն անիմացիա, լավագույն խաղ, լավագույն գրաֆիկական դիզայն, ինովացիա, լավագույն երաժշտություն, լավագույն պերսոնաժ)։ Մրցանակները կլինեն գումարի տեսքով:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն` առանց տարիքային սահմանափակման` հանդես գալով ինչպես անհատականորեն, այնպես էլ թիմային կազմով:
Ժյուրիի կազմում կլինեն Հովհաննես Ավոյանը (Sourcio), Արմեն Բալդրյանը (Unicomp), Վրեժ Քասունին (ReAnimania), Արման Աթոյանը (X-Tech) և այլ ընկերությունների ներկայացուցիչներ: -0-
Մրցույթի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE): --0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
23:23 15.09.2010