MICROSOFT-Ը ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ STARTUP ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կգործարկվի Microsoft Bizspark-ի նոր նախաձեռնությունը, որը Microsoft-ի կողմից աջակցություն է նախատեսում Stratup ընկերություններին։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
Նրա խոսքերով, Microsoft-ի աջակցությունը ենթադրում է գիտելիքների, փորձի, ծրագրային ապահովման, մարքեթինգի և տարբեր ապրանքների տեխնիկական աջակցության տրամադրում, ինչպես նաև շնորհանդեսներ այլ երկրներում:
Նա նշել է, որ Հայաստանում նախագիծը ծրագրվում է գործարկել 2009 թ.-ի սկզբին։
«Իբրև Startup ընկերություններ մենք դիտարկում ենք այն ընկերությունները, որոնք նոր են սկսում իրենց բիզնեսը, այդ թվում նաև՝ եթե նրանք դեռևս գտնվում են գրանցման փուլում, մինչև այն ընկերությունները, որոնք գործում են շուկայում երեք տարուց ոչ ավելի», - ասել է Բարսեղյանը։
Միաժամանակ նա նշել է, որ սահմանափակումներ կան ընկերության շրջանառության տեսակետից, որը պետք է լինի 0,5 մլն դոլարից ոչ ավելի։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:21 22.12.2008