Կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր է մշակվել Հայաստանում

Կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր է մշակվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր է մշակվել Հայաստանում, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:  

Հաղորդագրության համաձայն՝ փաստաթուղթը ստորագրվել է ուրբաթ խորհրդակցության ժամանակ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Փաստաթղթում ներկայացված են կիբեռահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու միջոցառումները», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մտքերի փոխանակման ժամանակ արծարծվել են նախագծի բովանդակությանն առնչվող հարցեր:

«Ընդգծելով ներկայացված նախագծում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջարկությունների ու դիտողությունների ներառման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցները հավանության են արժանացրել Հայաստանի Հանրապետությունում  կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը»,- նշել է մամուլի ծառայությունը:-0-

17:42 10.12.2010





 

« Օգոստոս 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×