Հայաստանի Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակը լույս կտեսնի 2011թ.-ին
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակը լույս կտեսնի 2011թ.-ին, ասաց ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը։
Հայաստանում հրապարակվել է վերջին 20 տարվա ընթացքում Կարմիր գրքի առաջին նոր խմբագրությունը։
«Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակն այսօր էլ կա, սակայն այն շատ մեծ է իր ծավալով և բացարձակապես անհարմար է էլեկտրոնային դիտման համար, որի կապակցությամբ ծրագրվում է թվային տարբերակով այն հարմարեցնելու աշխատանքներ սկսել»,- ասաց Դանիելյանը։
Ըստ նրա՝ էլեկտրոնային տարբերակը տպագիրից կտարբերվի ոչ միայն արտաքին տեսքով, այլև օգտագործման և որոնման հնարավորություններով։
Նա նշեց, որ բոլոր աշխատանքների ավարտից հետո Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակը կներկայացվի բնապահպանության նախարարության կայքում և հասանելի կլինի օգտվողների համար։
20 տարի առաջ հրատարակված Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի Կարմիր գիրքը չի վերանայվել ֆինանսավորման բացակայության պատճառով։ 2007թ.-ին կառավարությունը պետբյուջեից 31 մլն դրամ է (շուրջ 85 հազար դոլար) հատկացրելԿարմիր գրքի վերանայման և նոր խմբագրության հրապարակման համար։
Հայաստանի Կարմիր գիրքը թողարկվում է 500 օրինակ տպաքանակով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
00:18 09.02.2011