Հայաստանում ID-քարտերի եվ կենսաչափական անձնագրերի պատրաստման տենդերի եզրափակչում ընդգրկվել է օտարերկրյա երկու ընկերություն

Հայաստանում ID-քարտերի եվ կենսաչափական անձնագրերի պատրաստման տենդերի եզրափակչում ընդգրկվել է օտարերկրյա երկու ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Լեհական PWPW և ֆրանսիական Oberthur ընկերություններն ընդգրկվել են Հայաստանում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի պատրաստման տենդերի եզրափակչում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։

Նրա խոսքերով՝ նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի պատրաստման թենդերներն անցկացվել են երկու ձևաչափով։ «Առաջին ձևաչափը նախատեսում է հաղթող ընկերությանն ամբողջ գումարի վճարումը համակարգի ներդրումից և փորձարկումից հետո, իսկ երկրորդը՝ վճարման հետաձգում»,- ասաց Մուրադխանյանը։

Ըստ նրա՝ լեհական ընկերությունը հաղթել է թենդերում առաջին ձևաչափով ութ մասնակիցների շրջանում, իսկ ֆրանսիականը՝ երկրորդով (լինելով մրցույթի միակ մասնակիցը)։

Նա նշեց, որ կառավարությունն առայժմ չի որոշել, թե որ ձևաչափն է ընտրելու։

Միաժամանակ, Մուրադխանյանն ավելացրեց, որ PWPW ընկերության առաջարկը կազմում է 5 մլն եվրո՝ չնշելով ֆրանսիական ֆիրմայի առաջարկի գումարը։

Նույնականացման քարտերը և կենսաչափական տվյալներով անձնագրերը Հայաստանում շրջանառության մեջ կդրվեն 2011 թվականի սեպտեմբերից։ ID-քարտեր կստանան Հայաստանի՝ տասնվեց տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, իսկ կենսաչափական անձնագրեր կարող են ստանալ ըստ ցանկության՝ արտասահման մեկնալու համար։ -0-

21:04 15.02.2011





 

« Նոյեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×