ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱԶԱՅԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ Է ԳՈՐԾԱՐԿՎԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱԶԱՅԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ Է ԳՈՐԾԱՐԿՎԵԼ


ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բազայի հիման վրա Գյումրիում եռաչափ մոդելավորման լաբորատորիա է գործարկվել։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանը։   

Նրա խոսքերով, լաբորատորիան ստեղծված է ՀՊՃՀ, Եռաչափ մոդելավորման ընկերակցության և Հայաստանի ոսկերիչների միության եռաչափ համաձայնագրի շրջանակներում։ 

«Տվյալ լաբորատորիան թույլ կտա ուսանողներին եռաչափ մոդելավորման կրթություն ու հմտություններ ձեռք բերել, որտեղ ուսանողների հիմնական առաջադրանքը ոսկերչական ոլորտի պատվերներն իրականացնելը կլինի»,- ասաց Ազիզյանը։

Նրա խոսքերով, Ոսկերիչների միությունը մտադիր է համապատասխան սարքավորումներ տրամադրել, ինչը ուսանողներին հնարավորություն կտա գործնականում որոշակի նախագծվող մոդելներ մշակել։ 

«Անգամ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ոսկերչական ոլորտը և եռաչափ մոդելավորումը լավ են զարգանում, և դա թույլ կտա ակտիվացնել տվյալ ուղղությունը նաև Հայաստանում»,- ասաց Ազիզյանը։

Նրա խոսքերով, բոլոր անհրաժեշտ սարքավորումներն արդեն գնվում են, կրթական ծրագիրը պատրաստ է, կատարվում է ուսանողների ընտրություն։ --0-- 

00:09 14.01.2009





 

« Դեկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×