ՀԱՅԿԱԿԱՆ ՏՏ-ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԻՐԵՆՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 25-31-ը Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից (UITE) կազմակերպված «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքի շրջանակներում, ՏՏ-ոլորտի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց որոշումները ՀՀ բանկային հատվածի համար, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Միության մամուլի ծառայությունից:
Թեմատիկ հանդիպումների շարքի նպատակն է տնտեսության տարբեր ոլորտների գործարարներին ներկայացնել կիրառելի տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև նրանց մշտապես իրազեկ պահել տեխնոլոգիական նորություններին:
Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր ամիս շահագրգիռ բիզնես ձեռնարկությունների համար կանցկացվի թեմատիկ հանդիպում ՏՀՏ ընկերությունների հետ, որի ընթացքում գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց հետաքրքրող տեխնոլոգիական բոլոր լուծումներին մեկ վայրում, ինչպես նաև համատեղ քննարկել փոփոխվող շուկայի պայմաններում պահանջները նոր տեխնոլոգիաների նկատմամբ:
Հանդիպումների շարքի շրջանակում կընդգրկվեն հետևյալ ոլորտները` բանկեր, շինարարություն, բժշկություն և դեղագործություն, հանքարդյունաբերություն, ոսկերչություն, առևտուր/պահեստավորում, ապահովագրություն, սննդային արդյունաբերություն, ոչ սննդային արդյունաբերություն, տրանսպորտ, տուրիզմ, գյուղատնտեսություն, կրթություն:
Առաջին հանդիպմանը բանկային ոլորտի համար տեխնիկական լուծումներ կառաջարկեն iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերությունները»: Միջոցառումն անցկացվում է Հայաստանի բանկերի միության և ԿԲ-ի աջակցությամբ:--0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:18 24.03.2011