ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՄԻ ԲՆԱԿԻՉ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՊՈՐՏԼՈՏՈՅՈՎ 11 ՄԼՆ ԵՎՐՈ Է ՇԱՀԵԼ
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Կիրակի երեկոյան Սլովակիայի մի բնակիչ սպորտլոտոյով տասնմեկ միլիոն եվրո է շահել, հաղորդում է SITA տեղեկատվական գործակալությունը։
Սլովակիայի Loto-ում արձանագրվել է ջեքփոթ, շահումը կազմել է 11 միլիոն 2 հազ. 674 եվրո։
Հայտնի է, որ հաջողակը խաղադրույքները կատարել է ինտերնետի միջոցով։
Ինտերնետի միջոցով Loto-ում խաղադրույքներ է կատարում խաղացողների միայն 3 տոկոսը։ Սլովակիայի պատմության մեջ առաջին անգամ ջեքփոթը շահել է ինտերնետ-խաղացողը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:30 19.01.2009