ARCA ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 37 ՀԱԶԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՎՃԱՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ARCA ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 37 ՀԱԶԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՎՃԱՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի.  /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» (ArCa) հայկական վճարային համակարգի միջոցով 2011 թվականի մարտին իրականացվել է 37127 ինտերնետ վճարում (այդ թվում՝ կոմունալ վճարումներ), «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից։

Միաժամանակ տվյալ գործարքների գումարը կազմել է 355,8 մլն, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 120,7 տոկոսով։
Բանկոմատների միջոցով նույն ժամանակահատվածում իրականացվել է մոտ 20 մլն դրամի 10799 անկանխիկ գործարք, ինչը բարձր է 2010 թվականի մարտի ցուցանիշից 94,4 տոկոսով։  

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է նաև 3968 փոխանցում մի քարտից մյուսին, գործարքների համագումարը կազմել է 330,4 մլն դրամ (նախորդ տարվա մարտի համեմատ աճը՝ 6,5 տոկոսով)։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ.-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:
Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  

Ընկերությունը հանդիսանում է MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ և պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Member Service Provider), VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor),American Express համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor).—0-

16:49 19.04.2011





 

« Օգոստոս 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×