Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Չուրուկը «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նոր կազմի թեկնածուների ցանկում են

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Չուրուկը «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նոր կազմի թեկնածուների ցանկում են

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհուրդը հաստատել է խորհրդի նոր կազմի թեկնածուների ցանկը, որը կքննարկվի հունիսի 25-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով կորպորացիայի հաղորդագրությանը։

Խորհրդում 12 թեկնածություն է դրված, այն դեպքում, երբ այժմ այն բաղկացած է 11 անձից։

Խորհրդում «նորեկներ» կարող են դառնալ Alcatel հեռահաղորդակցական ընկերության նախկին ղեկավար Սերժ Չուչուկը, «Վիմ-Բիլ-Դանա»-ի համահիմնադիր Դավիթ Յակոբաշվիլին և «Սիստեմայի» նախագահ Միխայիլ Շամոլինը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է այս տարվա մարտից։
Իրենց աթոռները խորհրդում կլքեն ԲՖԿ նախկին ավագ փոխնախագահ -արտաքին կապերի համալիրի ղեկավար Սերգեյ Չերյոմինը և Sistema Shyam Teleservices (ԲՖԿ-ի հնդկական դուստր) տնօրենների խորհրդի անդամ Ռաջիվ Մեհրոտրան (Rajiv Mehrotra)։

Մյուս թեկնածուները տնօրենների խորհրդի ներկայիս կազմում են։ Նրանք են՝ ԲՖԿ հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, «Բաշնեֆտ» տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Գոնչարուկը, ԲՖԿ առաջին փոխնախագահ, «Հեռահաղորդակցական ակտիվներ» բիզնես միավորի ղեկավար Ռոն Զոմերը, ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Զուբովը, ԲՖԿ տնօրենների խորհդրի կորպորատիվ վարքագծի կոմիտեի նախագահ Վյաչեսլավ Կոպյովը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, KPMG նախկին նախագահ Ռոջեր Մանինգսը, «Սիստեմայի» նախկին նախագահ, «Ռուսնեֆտի» տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Մելամեդը և «Սիստեմայի» նախկին նախագահ Եվգենի Նովիցկին։

Ժողովին կարող են մասնակցել 2011թ.-ի մայիսի 18-ի տվյալներով ռեեստրում գրանցված բաժնետերերը, նրանք նաև իրավունք կունենան շահութաբաժիններ ստանալ։

«Սիստեմա» ԲՖԿ-ն ընկերություններ է միավորում հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, ապահովագրման, անշարժ գույքի, մանրածախ առևտրի, բանկային հատվածի և բժշկության ոլորտներում։ --0--

18:08 26.05.2011





 

« Հոկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×