Սոցիալական ցանցերն առավել հանրաճանաչ են հայ ինտերնետից օգտվողների մոտ. հարցում
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սոցիալական ցանցերն առավել հանրաճանաչծ են հայ ինտերնետից օգտվողների մոտ, ասվում է «Ինտերնետը Հայաստանում» յոթերորդ զեկույցի համար «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝Beeline) անցկացրած հարցման մեջ։
Հարցմանը մասնակցել է «ԱրմենՏել» ընկերության Hi-Line ինտերնետ փաթեթի շուրջ 200 օգտվող։ Հարցվողների տարիքայը հետևյալն է՝ մինչև 16 տարեկան՝ 9 տոկոս, 17-25 տ.՝ 43 տոկոս, 26-35 տ.՝ 31,9 տոկոս, 36-50 տ.՝ 11 տոկոս, 51 տարեկանից բարձր՝ 5 տոկոս։
Հարցման արդյունքների համաձայն՝ այցելությամբ առաջին տեղում են սոցիալական ցանցերը։ Հարցվածների 50,6 տոկոսը բացում են տեղեկատվական կայքերը, 39,5 տոկոսն ինտերնետից օգտվում է նամակագրության համար։
Զվարճալի կայքեր այցելում է մասնակիցների 20,3 տոկոսը, իսկ 15,7 տոկոսն ինտերնետն օգտագործում են տեսանյութեր դիտելու համար։
Միաժամանակ սոցիալական ցանցեր առավել հաճախ այցելողները դպրոցականերն են, նրանց հետևում են միջնակարգ մասնագիտական և միայն հետո բարձրագույն կրթությամբ մարդիկ։
Միաժամանակ հայկական օգտվողների շրջանում ամենաճանաչված սոցիալական ցանցը համարվում է Odnoklassniki.ru-ն՝ 56,4 տոկոս և Facebook-ը՝ 35,47 տոկոս։
Ընդհանուր առմամբ առավել ճանաչված ռեսուրսների հնգյակում են՝ Odnoklassniki.ru-ն՝ 56,4 տոկոս, Google-ը՝ 45,93 տոկոս, Facebook-ը՝ 35,47 տոկոս, Youtube-ը՝ 35,47 տոկոս, Mail.ru-ն՝ 25,58 տոկոս։ Ինչ վերաբերում է հայկական կայքերին, ապա հիմնականում հարցվողներն այցելում են լրատվական նախագծեր։
ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորի տվյալների համաձայն՝ իրենց օգտվողների կողմից 20 առավել այցելվող կայքերի ցուցակի առաջին հնգյակը գրեթե նույնն է «ԱրմենՏել» ընկերության ներկայացրած հնգյակի հետ՝ Odnoklassniki.ru, Mail.ru, Youtube.com, Yandex.ru, Google.com, իսկ Facebook.com միայն վեցերորդ տեղում է ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:30 11.07.2011