2008 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 3481 ՀԱՄԱԿԱՐԳԻՉ Է ԱՐՏԱԴՐՎԵԼ, ԻՆՉԸ 9,8 ՏՈԿՈՍՈՎ ԲԱՐՁՐ Է 2007 Թ.-Ի ՑՈՒՑԱՆԻՇԻՑ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2008 թ.-ին Հայաստանում 3481 համակարգիչ է արտադրվել, ինչը 9,8 տոկոսով կամ 310 միավորով բարձր է 2007 թ.-ի ցուցանիշից։ Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, միայն 2008 թ.-ի դեկտեմբերին երկրում արտադրված համակարգիչների թիվը 360 միավոր է կազմել։ Հայաստանում տնային տնտեսությունների ապահովվածությունը համակարգչով 5 տոկոս է կազմում (2006 թ.-ին անցկացված վերջին ուսումնասիրության տվյալներով)։ Միևնույն ժամանակ մինչև 2018 թ.-ը տվյալ ցուցանիշը նախատեսվում է հասցնել 50-70 տոկոսի, ինչն ամրագրված է ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի նախագծում։--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
01:11 05.02.2009