Պետական գերչատեսչությունների փաստաթղթերը հայտնվել են որոնողական հարցման մեջ

Պետական գերչատեսչությունների փաստաթղթերը հայտնվել են որոնողական հարցման մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի.  /ԱՌԿԱ/. Ռուսական պետական գերատեսչությունների փաստաթղթերը հայտնվել են Google խոշորագույն որոնողական համակարգի հարցման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Որոշակի հարցումներով Google-ի օգնությամբ օգտատերերը կարողացել են գտնել երկու կայքերում՝ gov.ru և gov.ua-ում տեղադրված փաստաթղթեր։

Որոնողական ստացման մեջ հայտնված ֆայլերի թվում են Դաշնային հակամենաշնորհային ծառայության, Հաշվիչ պալատի, Էկոնոմիկայի և զարգացման նախարարության և այլ գերատեսչությունների փաստաթղթեր։

Google-ի բաց հասանելիության մեջ հայտնված շուրջ 200 ֆայլեր «գաղտնի» են կամ «ծառայողական օգտագործման» համար են նախատեսված։

Սա տվյալների արտահոսքի առաջին դեպքը չէ Ինտերնետում, որ տեղի է ունեցել վերջին օրերին։ Հուլիսի 18-ին բաց հասանելիության մեջ են հայտնվել «ՄեգաՖոն» ընկերության կայքից ուղարկված SMS-ներ և նրանց ստացողների համարներ։ Երկուշաբթի որոնողական համակարգում են հայտնաբերվել ինտերնետ խանութների պատվերների կարգավիճակներով վեբ կայքեր, որոնք պարունակում են գնորդների էլեկտրոնային հասցեները, պատվիրված ապրանքի անվանացանկը, գնման գումարը, մատակարարման և IP-սարքի հասցեն, որից կատարվել է պատվերը։ Երեքշաբթի նույն ձևով հասանելի է դարձել գնացքների օնլայն գնված տոմսերի վերաբերյալ տեղեկությունը, որը նաև անձնական տվյալներ է պարունակել։ -0-

19:25 27.07.2011





 

« Դեկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×