ALAWAR-Ի «ՈՒՐԱԽ ԱԳԱՐԱԿ 2» ԽԱՂԸ ԿԹՈՂԱՐԿՎԻ WINDOWS PHONE 7-Ի ՀԱՄԱՐ

ALAWAR-Ի  «ՈՒՐԱԽ ԱԳԱՐԱԿ 2» ԽԱՂԸ ԿԹՈՂԱՐԿՎԻ WINDOWS PHONE 7-Ի ՀԱՄԱՐ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Gamescom խաղային ցուցահանդեսի ժամանակ, որն անցնում է այս օրերին Քյոլնում (Գերմանիա), Microsoft ընկերությունը հայտարարել է, որ Alawar ընկերության «Ուրախ ագարական 2» (Farm Frenzy 2) ճանաչված խաղի բջջային տարբերակը կհրատարավի Microsoft Game Studios-ը` Windows Phone 7-ի համար, հաղորդում է CNews.ru-ն։

Այսպիսով, Alawar-ը դարձել է առաջին ռուսական մշակողը, որի խաղը դուրս կգա Windows PhoneXbox LIVE ծառայությունում։ «Ուրախ ագարակը» Alawar-ի առավել առանցքային նախագծերից մեկն է։ Բջջային սարքավորումներին խաղը փոխանցելիս մեզ համար շատ կարևոր է եղել պահպանել օրիգինալ ПК -տարբերակի մթնոլորտն ու գրավչությունը։

Windows Phone 7-ով խաղը ներկայացնելիս Microsoft Game Studios- ի հետ համագործակցությունը թույլ տվեց արտադրանքն առավել օպտիմալ դարձնել բջջային հարթակի համար և հաշվի առնել մշակման տարբեր փուլերում շատ տեխնիկական յուրահատկություններ, որոնք շուրջ չորս ամիս են տևել։

Microsoft Game Studios-ի կողմից արտադրանքի առաջխաղացման հզոր մարքեթինգային աջակցությունն անշուշտ թույլ կտա ողջ աշխարհում  ավելացնել «Ուրախ ագարակ» նախագծի ճանաչվածությունը»,- նշել է Alawar-ի ռազմավարության գծով տնօրեն Տատյանա Չեռնովան։ -0-

23:28 18.08.2011





 

« Օգոստոս 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×