Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Երևան կժամանի չորեքշաբթի երեկոյան

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Երևան կժամանի չորեքշաբթի երեկոյան

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը չորեքշաբթի երեկոյան կժամանի Երևան՝  «Համաշխարհային հեղինակություն տեղեկատվական տեխնոլոգիաների բանգավառում» ՀՀ նախագահի մրցանակ ստանալու համար, հայտնում է Synopsys-Armenia ընկերության մամուլի ծառայությանը:

Այցի շրջանակներում ակնկալվում են Վոզնյակի հանդիպումները հայկական պետության ղեկավար Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների, ուսանողների, գիտնականների հետ:

Նախատեսված են նաև Վոզնյակի մամուլի ասուլիսը և նրա պատվին Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգը:
Սթիվ Վոզնյակը և նրա կինը՝ Ջանեթ Վոզնյակը կմնան Հայաստանում մինչև նոյեմբերի 12-ը:

«ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը Հայաստանում հիմնվել է 2010 թվականին: Մրցանակի առաջին դափնեկիրն է «Intel» կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը:

Synopsys Inc ընկերությունը հայկական շուկա է մտել 2004 թվականի հոկտեմբերին՝ Leda Design և Monterey Arset ընկերությունների միաձռուլման պայմանագրի ստորագրումից հետո Synopsys Armenia ԲԲԸ մեկ միասնական ընկերությունում: 
Synopsys-ն իր մասնաճյուղերն ունի աշխարհի 60 երկրում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում և Ասիայում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում (ԱՄՆ): -0-

01:15 10.11.2011





 

« Դեկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×