Արհեստական ինտելեկտը, վերջիվերջո, իրականություն կդառնա. Վոզնյակ

Արհեստական ինտելեկտը, վերջիվերջո, իրականություն կդառնա. Վոզնյակ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արհեստական ինտելեկտը, վերջիվերջո, իրականություն կդառնա, հայտարարեց  Apple կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը Երևանում հայ ուսանողների և գիտնականների հետ հանդիպմանը:


«Վաղ թե ուշ դա տեղի կունենա՝ ավտոմեքենաներն ինքնուրույն կգնան ավտոլվացման՝ զգալով, որ կեղտոտվել են, մինչ տանտերը քնած է, ռոբոտն ինքնուրույն  կհավաքի խոհանոցում թափված կեղտոտ ամանեղենը և կսկսի լվանալ: Սա համակարգիչների և տեխնիկայի ապագայի իմ տեսլականն է՝ ամեն ինչ մարդանման կդառնա»,- ասաց Վոզնյակը:


Ըստ նրա, արդեն այսօր անհրաժեշտ է, որ համակարգիչները հասկանան և վերարտադրեն մարդկային խոսքը, ընկալեն մարդկային զգացումները:
«Կգա ժամանակ, երբ համակարգիչները կսկսեն հասկանալ մարդկային զգացումները և իրենք էլ կզգան, կարարեն, մտածելու հատկություն կունենան: Այդ ամենը կլինի, երբ մենք Սթիվի (Ջոբսի) հետ սկսում էինք, ոչ ոք չէր հավատում, որ կգա մի ժամանակ, երբ համակարգիչներ կլինեն յուրաքանչյուր տանը: Ես այն ժամանակ ցանկանում էի, որ գա այն ժամանակը, երբ ինժեներներն աշխարհի կարևորագույն մարդիկ դառնան: Այդպես էլ եղավ»,- ավելացրեց նա:
Վոզնյակը նշեց, որ այդ ամենը կախված է մարդու հասարակ ցանկությունից:


«Երբ սովորում էի ավագ դպրոցում, սեփական համակարգիչ էի ուզում ունենալ, իսկ դրանք այն ժամանակ շատ թանկ արժեին: Չունենալով համակարգիչ ձեռք բերելու հնարավորություն և միջոցներ՝ ես ինքս սկսեցի դրանք նախագծել: Ես սեփական համակարգիչս տեսնում էի գոյություն ունեցող մոդելներից տարբերվող տեսքով, առանց այդ անիմաստ լծակների, լամպերի և կոճակների: Ես ստեղծեցի անձնական օգտագործման համակարգիչ, պարզապես ցանկանում էի խաղալ և աշխատել դրանով, իսկ հետո հանդիպեցի Ս2իվին, ով ասաց. «Օ, սա կարելի է վաճառել»: Այդպես էլ շարունակվում էր անընդհատ, ես ինձ համար խաղալիքներ էի ստեղծում, իսկ Ս2իվը վաճառում էր»,- կիսվեց նա:


Սիլիկոնային դաշտի լեգենդը Երևան է ժամանել նախօրեի երեկոյան «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային հեղինակություն» ՀՀ նախագահի 2011 թվականի մրցանակը ստանալու նպատակով:


Ուրբաթ օրը Վոզնյակին կընդունի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսված են նաև հանդիպումներ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների հետ, այցելություն Հայոց ցեղասպանության «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր:
Սթիվ Վոզնյակը և նրա կինը՝ Ջանեթ Վոզնյակը, կմնան Հայաստանում մինչև նոյեմբերի 12-ը:

«ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը Հայաստանում սահմանվել է 2010 թվականին: Մրցանակի առաջին դափնեկիրն է «Intel» կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը:-0-

21:17 11.11.2011





 

« Օգոստոս 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×