Facebook-ի վարակիչ լինելը չի ենթարկվում կենսաբանության օրենքներին. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցի տարածումը չի ենթարկվում վարակիչ լինելու կենսաբանական ավանդական ընկալմանը՝ ցանցին միանալու հավանականությունը որոշվում է գլխավորապես ոչ թե շրջապատի արդեն «վարակվածների» թվով, այլ դրա բազմազանությամբ, գրում են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակած հոդվածի հեղինակները:
Ջոն Քլայնբերգը՝ Քորնելի համալսարանից, և նրա գործընկերները, այդ թվում, Facebook-ի հետազոտական ստորաբաժանման աշխատակիցները, ուսումնասիրել են ցանցի ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և Ռուսաստանի օգտատերերի կողմից 2010 թվականի հուլիս-սեպտեմբերին ծանոթների էլեկտրոնային հասցեներին ուղարկած 54 նամակ-հրավերներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հրավիրիր ընկերների» գործիքը թույլ է տալիս տվյալներ մուտքագրել էլեկտրոնային փոստից կամ կապի այլ միջոցներից և այնուհետև Facebook-ին միանալու հրավեր ուղարկել այդ մարդկանց: Միևնույն ժամանակ, ցանցը փնտրում է ընտրված էլեկտրոնային հասցեն այլ օգտագործողների կոնտակտներում և այնուհետև ցույց է տալիս հասցեատիրոջ մինչև ինը պոտենցիալ «ընկերոջ»:
Քլայնբերգի խումբը վերլուծել է միայն այն հրավերները, որոնք ուղարկվել են «նպատակային», այսինքն, միաժամանակ ոչ ավելի քան 20 հասցեատերերի, այլ ոչ կոնտակտների ամբողջ ցուցակին միանգամից: Այսպիսի հրավերն ընդունված էր համարվում, եթե դրա ստացողն անցնում էր նամակում առկա հղումով կամ անմիջապես գրանցվում էր ցանցում նամակը ստանալուց հետո 14 օրվա ընթացքում:
Վարակիչ լինելու «կենսաբանական» ընկալումը ենթադրում է, որ հրավերն ընդունելու և Facebook-ին միանալու հավանականությունը դանդաղ աճում է ծանոթների թվի ավելացմանը զուգընթաց, ում ցանցը հրավերում առաջարկել է որպես պոտենցիալ «ֆրենդ», այսինքն, որքան մեծ թվով ծանոթներ են արդեն «վարակվել», այնքան այն բարձր է:
Սակայն տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ իրականում որոշիչ գործոնը «ֆրենդերի» առաջարկած ցուցակում ներքին կապերի թիվն է; Օրինակ, հոդվածում համեմատվում են չորս մարդկանցից բաղկացած խմբերի տարբեր տարբերակներ՝ սկսած նրանցից, որտեղ բոլորը միմյանց գիտեն, մինչև միմյանց բոլորովին անծանոթ խմբեր:
Պարզվել է, որ հրավերի այն հասցեատերը, ով տեսնում է երկրորդ, տարատեսակ շրջապատ, գրեթե 2,5 անգամ ավելի հակված է ընդունել այն, քան այն մեկը, ում «վարակել է» ծանոթների նեղ շրջապատը: Ավելին, միասեռության հավասար աստիճանի դեպքում ընկերության մեծությունը նույնիսկ, հակառակը, նվազեցնում է հրավերն ընդունելու հավանականությունը:
«Այսպիսով, ցանցին միանալու հավանականությունը, հավանաբար, կախված է Facebookում ներկայացված սոցիալական տարբեր համատեքստերից, օգտագործողի կյանքի տարբեր ոլորտներից»,- գրում են հոդվածի հեղինակները: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:13 03.04.2012