Facebook- ը Messenger –ում գովազդ է ցուցադրելու (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. / ԱՌԿԱ /. Facebook սոցիալական ցանցը հայտարարել է Messenger–ում գովազդի համաշխարհային մեկնարկի մասին։ Ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում գովազդատուները նոր գործիքից օգտվելու հնարավորություն կունենան: Հունվարին ընկերությունն արդեն փորձարկել էր բետա-տարբերակը Ավստրալիայում և Թաիլանդում:
«Այժմ մենք ամբողջ աշխարհում ընկերություններին առաջարկում ենք օգտագործել Facebook-ի թարգեթինգը` Messenger–ի շնորհիվ սեփական լսարանն ընդլայնելու համար», - հաղորդվում է Facebook–յան կայքէջում։
Հայտարարությունները կտեղադրվեն բջջային հավելվածի գլխավոր էջանիշում` ստացված հաղորդագրությունների հիմնական թղթապանակում։ Սեղմելով գովազդային հայտարարության վրա` օգտատերերը կարող են ավտոմատ կերպով անցում կատարել դեպի կայք կամ Messenger–ի չատ։ Messenger–ում գովազդային բլոկ կարելի է ստեղծել Ads Manager–ի կամ Power Editor–ի օգնությամբ։
Ավելի վաղ Facebook- ը հայտարարել էր, որ մտադիր է դրամայնացնել Messenger–ը և իր մյուս ծառայությունները: Սոցցանցի տվյալներով, ավելի քան 1,2 միլիարդ մարդ ամեն ամիս օգտագործում է Messenger–ը, և այժմ ամբողջ աշխարհի գովազդատուները կկարողանան ընդլայնել գովազդային լսարանի շրջանակը` ներգրավելով ավելի շատ օգտատերերի, ինչը դրական կազդի վաճառքի վրա։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:10 13.07.2017