Google-ը ԶԼՄ-ների համար իր նորությունների բաժնում «Խմբագրության ընտրություն» սյունակն է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետ ընկերությունն իր պորտալի ռուսական նորությունների բաժնում ԶԼՄ-ների համար նախատեսված «Խմբագրության ընտրություն» գործողությունն է թողարկել, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հինգշաբթի հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Google-ի գործընկեր են արդեն դարձել «ՌԻԱ Նովոստին», «Գազետա.ռու-ն», «Վեդոմոստին», «Կոմերսանտը» և այլն: «Մենք վաղուց էինք սպասում Ռուսաստանում «Խմբագրության ընտրության» թողարկմանը: Մեզ համար այն եզակի հնարավորություն է «Google-ի նորությունների» հսկայական լսարանին ցույց տալու ոչ միայն ավտոմատ կերպով ըստ սյուժեի տեսակավորված նյութերը, այլ նաև ուշադրություն դարձնել այն տեղեկությանը, որը կարող է կորել ընդհանուր հոսքի մեջ, բայց շատերի համար այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում»,- «ՌԻԱ Նովոստիին» ասում է առաջխաղացման և սոցիալական ցանցերի տնօրինության ղեկավար Դարյա Պենչիլովան:
«Խմբագրության ընտրություն» գործողությունը թույլ կտա Google-ի գործընկերներին իրենց նյութերը հրապարակել հատուկ բլոգի նորությունների բաժնի գլխավոր էջում: ԶԼՄ-ների աշխատակիցները կկարողանան ինքնուրույն ընտրել, թե ինչն է հատկապես հրապարակվելու բլոգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:12 29.03.2012