Ցանցահենները կոտրել են Ֆրանսիայի նախագահի Facebook-ի էջը
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Ցանցահենները կոտրել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Facebook-ի էջը և տեղադրել են երկրի նախագահի «պաշտոնաթողության առթիվ երեկույթի» հրավեր: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն` հղում անելով Europe1 ռադիոկայանին:
Հայտարարության համաձայն, միջոցառումը պետք է տեղի ունենար մայիսի 7-ին ժամը 20:00-ին Ելիսեյան պալատում: Հրապարակումը տեղադրված է մնացել մեկ ժամ, ապա հեռացվել է, նշում է BFMTV-ն: Ցանցահենային հարձակման հեղինակները, հավանաբար, «Ֆրանսուա Օլանդի պաշտոնաթողության համար» շարժման ակտիվիստներն են:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: Օլանդի լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 15-ին:
2011 թ.-ին ցանցահենները կոտրել էին Ֆրանսիայի այն ժամանակի նախագահ Նիկոլա Սարկոզիի Facebook–ի էջը: Նրա էջում հանցագործները տեղադրել էին 2012 թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցել հրաժարվելու վերաբերյալ հաղորդագրություն: Երկրի ղեկավարը մի քանի ժամ անց հերքեց մեծ քաղաքականությունից հեռանալու մասին հաղորդագրությունը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:19 31.03.2017