ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐՄԱԼ Է ԵՎ ՀՈՒՍԱԴՐՈՂ. ԿԱՐԾԻՔ

ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐՄԱԼ Է ԵՎ ՀՈՒՍԱԴՐՈՂ. ԿԱՐԾԻՔ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ծրագրավորման ոլորտի վիճակը Հայաստանում նորմալ է և հուսադրող։ Հինգշաբթի նման կարծիք է արտահայել ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այժմ այս հատվածի նկատմամբ հետաքրքրություն կա, և կարևոր է, որպեսզի այն չկորչի, քանի որ դա բավականին հեռանկարային ուղղություն է», - ասել է Ազիզյանը։

Նրա կարծիքով, ոլորտի զարգացումը ոչ միայն խթան է երիտասարդ մասնագետների համար՝ որպես սեփական հմտությունների դրսևորման հնարավորություն, այլև՝ բարձր վարձատրվող աշխատանք փնտրելու հեռանկար։

«Ծրագրավորման զարգացումը նաև լավ հնարավորություն է «ուղեղի արտահոսքի» գործընթացը դադարեցնելու համար, ավելին՝ նրանցից շատերը, տեսնելով կառավարության կողմից ոլորտի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը և ուշադրությունը, կարող են վերադառնալ Հայաստան երկրում աշխատելու համար», - կարծում է Ազիզյանը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում արված օտարերկրյա ներդրումների ծավալը գնահատվում է նվազագույնը 10 մլն դոլար։ Միաժամանակ ՏՏ բնագավառի արտադրանքի ծավալը 2007 թ.-ին աճել է գրեթե 30 տոկոսով (2006 թ.-ի արդյունքներով՝ արտադրանքի ծավալը կազմել է մոտ 100 մլն դոլար – «ԱՌԿԱ»)։-0-

16:38 21.11.2008





 

« Դեկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×