Հայաստանում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը կարժենա 5-7 միլիոն դոլար

Հայաստանում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը կարժենա 5-7 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի արժեքը կկազմի շուրջ 5-7 միլիոն դոլար, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքերով՝ այս տարվա սեպտեմբերի 22-ին մեկնարկած «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլի շրջանակներում արդեն վաճառվել է շուրջ 500 համակարգիչ:

«Պահանջարկն այնքան լուրջ էր, որ դեռ հազար համակարգիչ կներկայացվի վաճառքի մինչ տարեվերջ», - ասել է Ենգիբարյանը:

Բացի այդ, նրա խոսքերով, ծրագրվում է նաև ընդլայնել առևտրային ցանցը, որում կարելի է ձեռք բերել տեխնիկա ծրագրի շրջանակներում: Այսպես, եթե սկզբում համակարգիչներ կարելի էր ձեռք բերել միայն Երևանում, Գյումրիում և Վանաձորում գտնվող երեք խանութներից, ապա արդեն այսօր միայն Երևանում գործում է երեք խանութ, ևս երկուսը՝ Վանաձորում և մեկը՝ Գյումրիում, իսկ մինչև 2010 թ.-ի վերջը նրանց թիվը կհասցվի տասի:

Ինչպես տեղեկացրեց EIF-ի ղեկավարը, պիլոտային ծրագրի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2010 թ.-ի հունվարի ընթացքում, ինչից հետո կսահմանվեն հեռանկարները և կմշակվի հետագա քայլերի ծրագիրը:

«Սպասվում է, որ «Համակարգիչ բոլորի համար» նախագծի հիմնական ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5-7 միլիոն դոլար, ընդ որում հիմնական փուլի շրջանակներում նախատեսվում է ամեն ամիս իրացնել հազար համակարգիչ», - ասաց Ենգիբարյանը:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային նախագծի շրջանակներում հայ սպառողներին ներկայացվել են համակարգիչների վեց մոդելներ, որոնցից հինգը նոութբուքեր են: «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում համակարգչի գինը կազմում է ամսական 10 հազար դրամ սիստեմային բլոկի համար և 3,9 հազար դրամ՝ 19 տրամաչափի էկրանի համար: Միաժամանակ 13-17 դյույմ տրամաչափի նոութբուքերի արժեքը կազմում է ամսական 10,5 հազար դրամից մինչև 19,5 հազար դրամ: Տեխնիկան վաճառվում է ապառիկ՝ 24 ամիս ժամկետով, առանց կանխավճարի, իսկ ապառիկի տոկոսադրույքները ներառված են ամսավճարի մեջ:

Ծրագրի հիմնական նպատակը էլեկտրոնային հասարակության զարգացումն է, որտեղ գլխավոր բաղկացուցիչը համակարգչից և ինտերնետից օգտվողների թվի ավելացումն է:

Ծրագիրն իրագործվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից Hewlett-Packard և Microsoft ձեռնարկությունների, ինչպես նաև Յունիկոմպ և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ բանկի հետ համագործակցությամբ:-0-

19:20 25.11.2009





 

« Դեկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×