Ucom–ի գլխավոր տնօրեն. սպասվում են լուրջ և որակական փոփոխություններ, մենք զարմացնելու ենք հաճախորդներին

Ucom–ի գլխավոր տնօրեն. սպասվում են լուրջ և որակական փոփոխություններ, մենք զարմացնելու ենք հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի /ԱՌԿԱ/. Հայաստանում, թերևս, ամենաքննարկվող թեմաներից մեկը Ucom հեռահաղորդակցական ընկերության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներն են, որոնք կապված են շուկայի այլ դերակատարին ձեռք բերելու մտադրության մասին հայտարարության, բաժնետերերի շրջանում տեղի ունեցած պառակտման և ավելի քան 400 աշխատակիցների հեռանալու հետ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման պլանների, ներդրվող տեխնոլոգիաների և շուկայի այլ դերակատարներին ձեռք բերել/չբերելու մտադրության մասին։ 

«ԱՌԿԱ». պարոն Խաչատրյան, բաժնետերերի միջև տարաձայնությունների հետևանքով ստեղծված իրավիճակը որևէ կերպ ազդե՞լ է ընկերության հեղինակության վրա։ Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել կորպորատիվ սկանդալի հետևանքները մեղմելու համար։ 

Ա. Խաչատրյան. տեղի ունեցած իրադարձություններն աննախադեպ էին, քանի որ խնդիրները, որոնց բախվեց ընկերությունը, հարցականի տակ դրեցին դրա գոյությունը։ Դատեք ինքներդ, ընկերությունից հեռացան ավելի քան 400 աշխատակից, որոնց 90%–ը ողջ ղեկավար և տեխնիկական կազմն էր, մեծ թվով աշխատակիցներ կարևորագույն օղակներից, որոնք ապահովում էին ցանցի անխափան աշխատանքը և կոմերցիոն կողմը։ 

Հայաստանը մեծ երկիր չէ, շուկայում կա ընդամենը մի քանի խոշոր դերակատար։ Համարվում է, որ իրարից կադրեր ներգրավելը ջենթլմենական քայլ չէ։ Փաստորեն, աշխատաշուկան այս ոլորտում բալանսավորված է` ինչպիսին պահանջարկն է, այնպիսին էլ՝ առաջարկը։ Իրավիճակը բարդանում է նաև COVID-19-ով, ինչի պատճառով անհնար է արտերկրից աշխատակիցներ ներգրավել։ 

Սկզբում խնդիրն անլուծելի էր թվում, և մենք շուրջօրյա աշխատում էինք այս ուղղությամբ, փորձում տարբեր մասնագետների ներգրավել։ Այս կապակցությամբ ուզում եմ երախտագիտությունս հայտնել մեր միջազգային և տեղի գործընկերներին, ովքեր իրենց հնարավորությունների շրջանակում բազմակողմանի աջակցություն են ցուցաբերել մեզ։ Այդ գործընթացը տևել է մոտ 1,5–2 ամիս, մինչև մենք կարողացել ենք լրացնել բացերը։ Այսօրվա դրությամբ աշխատատեղերի մոտ 80%–ն արդեն համալրվել է նոր կադրերով։ Մենք շարունակում ենք փնտրել նոր աշխատակիցներ և մասնագետներ, սակայն հիմնական կազմն արդեն հավաքված է, այսպես ասած ճգնաժամային մենեջմենթի փուլն՝ ավարտված։ Ընկերությունը թևակոխում է շարունակական զարգացման փուլ, որտեղ արդեն այլ խնդիրներ են` ցանցի որակական բարելավում, նոր տեխնոլոգիաների ներդրում։ 

Տեղի ունեցածը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ ընկերության հեղինակության վրա, երբ այն գրեթե մեկ ակնթարթում զրկվեց անձնակազմի մեկ երրորդից։ Այսօր Ucom–ի բաժանորդները բախվում են որակի խնդիրների հետ, ինչն սպասելի էր, սակայն արդեն իրականացվել է որակական փոփոխություններին ուղղված գլոբալ աշխատանք, և վերջին 2–3 շաբաթվա ընթացքում բաժանորդներին տրամադրվում են շատ ավելի որակյալ ծառայություններ։ Մենք ուզում ենք նաև մեր երախտիքը հայտնել մեր հավատարիմ բաժանորդներին, ովքեր 4 ամիս շատ համբերատար սպասել են իրավիճակի կարգավորմանը։

Ара Хачатрян, Юком, Ucom

«ԱՌԿԱ». այդ ամենի հետևանքով եղե՞լ է հաճախորդների արտահոսք։ Ընկերությունը որքա՞ն բաժանորդ է կորցրել ստեղծված իրավիճակի պատճառով։ 

Ա. Խաչատրյան. արտահոսք եղել է, ինչը հասկանալի է, սակայն՝ շատ չնչին։ Մենք շնորհակալ ենք մեր բաժանորդներին համբերատարության համար և որ շարունակում են մնալ մեզ հետ։ Իսկ մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ` որակյալ ծառայություններ տրամադրելու համար։ Մեր տեխնիկական ստորաբաժանումները համալրած կադրերն ունեն աշխատանքի միջազգային փորձ խոշոր ընկերություններում, որտեղ զբաղեցրել են կարևոր պաշտոններ։ Միգուցե տարօրինակ հնչի, բայց նրանք իսկապես թողել են իրենց կարևոր պաշտոնները` ոգեշնչվելով ստեղծված հնարավորություններով։ Այդ արհեստավարժ մասնագետների շնորհիվ մենք հիմա ունենք ապրող և շնչող Ucom, որը շատ կարճ ժամանակահատվածում կդառնա հեռահաղորդակցության շուկայի առաջատարը։ 

«ԱՌԿԱ». փաստորեն դուք կարողացա՞ք ներգրավել պրոֆեսիոնալ կադրեր, պահպանել հաճախորդների հիմնական բազան և շարունակել աշխատել։ 

Ա. Խաչատրյան. թերևս՝ այո՛։ Սակայն, ցավոք, այն ժամանակը, որը մենք հիմա ծախսում ենք, ուղղում ենք վերականգնմանը, զարգացման վրա կենտրոնանալու փոխարեն։ Պատկերացրեք, եթե մենք այդ ողջ ներուժն ուղղեինք զարգացմանը, ի՜նչ արդյունք կունենայինք։ Մեզ հետ տեղի ունեցած ամեն ինչ նորմալ չէր ռազմավարական նշանակության ընկերության տեսանկյունից։ 

Ընկերության համար նման մակարդակի մեկ–երկու աշխատակցի հեռանալը սովորաբար սթրես է։ Հեռահաղորդակցության շուկայի բոլոր ընկերություններն ունեն անփոխարինելի աշխատակիցներ, որոնց շատ դժվար է փոխարինել, իսկ այս դեպքում լքեցին ոչ թե մեկը կամ երկուսը, այլ միանգամից՝ ամբողջ ստորաբաժանումներ։ Իհարկե, ամեն ինչ տեղի էր ունենում օրենքի շրջանակում. մեզ մեկ ամիս առաջ զգուշացրել են, որ հեռանում են։ Սակայն ռազմավարական նշանակության ընկերության կարևորագույն ուղղություններից ավելի քան 400 մարդու հեռանալը նորմալ չէ։ 

«ԱՌԿԱ». չնայած Beeline–ի հետ գործարքի տապալմանը, տեսնու՞մ եք միավորման հեռանկարներ հեռահաղորդակցության շուկայում։ Եթե` այո, ապա մոտավորապես ի՞նչ ժամկետներում, և ի՞նչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ։ 

Ա. Խաչատրյան. այո, «Վեոնը» դուրս եկավ գործարքից, սակայն չեմ կարող ասել, թե հետո ինչ միավորում կարող է լինել իրավական համատեքստում։ Սակայն միանշանակ է, որ պետք է լինի։ Տիրապետելով ընկերության ինչպես ֆինանսական, այնպես էլ օպերացիոն գործունեության մասին բաց տվյալների` կարելի է պնդել, որ միավորումը պարտադիր է, քանի որ շուկայում անկում է նկատվում։ Դա լիովին սպասելի է տեխնոլոգիաների զարգացման ֆոնին, որը հասանելի է դարձնում տվյալների բազան և ինտերնետը, հանգեցնում է հեռահաղորդակցության ոլորտի ավանդական ուղղությունների փոխարինմանը, այսինքն՝ ձայնային ծառայությունների, զանգերի և այլն։ 

Դեռ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ երկրում կլինեն ընտանիքներ, որոնց տանը չի լինի ֆիքսված հեռախոսակապ, իսկ հիմա դա արդեն իրականություն է, զարգացման անբաժանելի մաս։ Շուկան, լինելով սահմանափակ բաժանորդների թվի տեսանկյունից, ուզած, թե չուզած, արդեն ստիպված կլինի դիմել կոնսոլիդացիայի, քանի որ նոր տեխնոլոգիաները խոշոր ներդրումներ են պահանջում։ Այլ բան է, եթե ոլորտը սուբսիդավորվի պետության կողմից, որպեսզի նոր տեխնոլոգիաները հասանելի դառնան բնակչության համար։ Դա ևս տարբերակ է, սակայն կարծում եմ` ավելի բացասական, քանի որ լիբերալ շուկայի և մրցակցության ներկա պայմաններում լավագույն տեխնոլոգիաները կարելի է ձեռք բերել և ներդնել ավելի արդյունավետ ձևով, մասնավորապես՝ գործընկերային համաձայնագրերի և որոշակի գործառույթների կենտրոնացման հաշվին։ 

Այսօր Հայաստանում գործող երեք օպերատորները որոշակի ծառայությունների և ապրանքների սպառողներ են, որոնց կենտրոնացումը, այդ թվում` սպասարկումը, թույլ կտա ձևավորել նոր ու հզոր սիներգիա ընկերությունների համար` բաժանորդի համար չառաջացնելով լրավճար։ 

Բաժանորդի համար, թերևս, միևնույնն է, թե ով է սպասարկում բազային կայանը, ինչպես է դա տեղի ունենում, նրա համար կարևոր է անխափան ծառայություններ ստանալը։ Սակայն նման ծառայությունների կենտրոնացումը կարող է հանգեցնել լուրջ օպտիմալացման ընկերությունների համար, ինչը լայնորեն կիրառվում է բազմաթիվ երկրներում։ 

Ара Хачатрян, Юком, Ucom

«ԱՌԿԱ». այսինքն խոսքն ինչ–որ ոլորտ նախատեսվող միավորված ներդրումների մասին է, օրինակ՝ տեխնիկական վերազինման կամ նոր բազային կայանի կառուցման, որից կարող են օգտվել բոլոր օպերատորները։ 

Ա. Խաչատրյան. այսօր Հայաստանում բազային կայաններն ավելի շատ են, քան անհրաժեշտ է։ Չնշելով թվեր` կարելի է ասել, որ Ucom–ն ու «Վեոն Արմենիան», միավորելով ռեսուրսները, կարող են քառորդ չափով կրճատել բազային կայանների թիվը, ինչն էլ նախատեսվում էր ընկերությունների միավորման համատեքստում։ Նման մեխանիզմը թույլ կտար երկու ընկերություններին լուրջ օգուտ ստանալ։

«ԱՌԿԱ». իսկ հնարավո՞ր է այդ բազայի հիման վրա բջջային կապի վիրտուալ օպերատորի ստեղծում։ 

Ա. Խաչատրյան. տարբեր երկրներում կան վիրտուալ օպերատորների տարբեր մոդելներ, սակայն ոչ բոլոր երկրներում ընկերությունները պարտավոր են նրանց տրամադրել իրենց ցանցերը։ Եթե ես վիրտուալ օպերատոր եմ, իրականացրել եմ լավ բրենդինգ և պատրաստ եմ վարձակալել ցանց, ապա, օրինակ, ռուսական օպերատորները պարտավոր չեն ցանց տրամադրել, դա նրանց համար կոմերցիոն հարաբերությունների շրջանակ է։ Սակայն, օրինակ, ԱՄՆ–ում դա պարտադիր է։ Եթե դու դիմել ես ցանցն օգտագործելու համար, ապա օպերատորը պարտավոր է տրամադրել այն։ 

Աշխարհը միանշանակ շարժվելու է այս ուղղությամբ, սակայն հիմա դժվար է ասել, թե երբ դա տեղի կունենա և ինչ ուղղությամբ։ Հնարավոր է` նախաձեռնողը լինի ոլորտը կարգավորողը, և սա դառնա զարգացման առանձին ուղղություն։ Սակայն դեռ չկա հստակ պատկերացում. գուցե պետությունն առաջ տանի ենթակառուցվածքների և օրենսդրական բազայի ստեղծման հաշվին, իսկ գուցե դա տեղի ունենա օպերատորների կոնսոլիդացիայի հաշվին։ Այս դեպքում երկխոսություն է հարկավոր պետության, մասնավոր հատվածի և բնակչության միջև։ Երբ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնի իր կարծիքը, ապա այդ լուծումների համադրումը թույլ կտա ստեղծել պահանջարկ ունեցող պրոդուկտ։ 

«ԱՌԿԱ». ստացվում է, որ միավորման տեսանկյունից հայկական շուկայում երեք խոշոր դերակատարների և օպերատորի առկայությունը շատ է։ Ընդ որում, եթե Ucom–ը գներ «Վեոն Արմենիան», ապա կմնար երկու դերակատար։ Ինչպե՞ս եք նման պայմաններում գնահատում շուկայի հեռանկարները։ Որտե՞ղ եք գտնելու մարժա։

Ա. Խաչատրյան. ամբողջ աշխարհում փոփոխությունների միտումը նկատելի է, և դա ստիպում է ընկերություններին դիմել կոնսոլիդացիաների և օպտիմալացման միջոցով լրացուցիչ մարժա ստեղծել։ Օրինակ, օպտիմալացում, որը թույլ կտա կրճատել ծախսային բազան և այլն։ 

Ամբողջ աշխարհում զարգացման դինամիկան, սկսած համաշխարհային խոշորագույն օպերատորներից, ընթանում է ամենամեծ ու կարևոր ռեսուրսի` բաժանորդների բազայի դրամայնացման սկզբունքով, որն ակտիվորեն օգտվում է ծառայություններից։ Կան օպերատորներ, որոնք տրամադրում են բանկային ծառայություններ լայն մասնաճյուղային ցանցի հաշվին, և դա թույլ է տալիս տրամադրել նաև ֆինանսական ծառայություններ։ 

Կան հաճախորդներին տրամադրվող տարբեր պրոդուկտներ և ծառայություններ, և դրանք արդեն ձայնային կապի կամ ինտերնետ կապի ավանդական ծառայությունները չեն։ Վերջին շրջանում աշխարհում խոշորագույն գործարքները կնքվել են հենց հեռահաղորդակցական ոլորտում, և նման օրինակներից է AT&T և TimeWarner–ի համաձայնագիրը, որը վերաբերում է հաճախորդների համար սեփական բովանդակության ձևավորմանը։ Փաստորեն, գրանցվում է միտում, երբ ավանդական օպտիմալացման հաշվին ստեղծվում է զարգացման, ինչպես նաև սեփական բովանդակություն և բաժանորդների համար այլ ծառայություններ ստեղծելու հնարավորություն։ 

«ԱՌԿԱ». հեռահաղորդակցական տեխնոլոգիաների շուկայի զարգացման ի՞նչ միտումներ եք տեսնում: Նոր ուղղություններից որո՞նք կարող են հայտնվել հայկական շուկայում: 

Ա.Խաչատրյան. չէի ցանկանա մանրամասնել, քանի որ սա նաև մրցակցության հարց է: Միանշանակ, կան հեռանկարային ուղղություններ, զարգացման գաղափարներ և նախագծեր, որոնց վրա մենք աշխատում ենք, բայց մրցակցությունը շատ մեծ է: Մենք հաճախորդներին զարմացնելու ենք միջազգային մակարդակի ծառայություններով: Բնականաբար, դրանք օպտիմալացնելու ենք, և հայաստանյան սպառողին առաջարկելու ենք ավելի մատչելի և ընդունելի ծառայություններ, որոնք հարմարեցված են տեղական պահանջներին: 

«ԱՌԿԱ». այս ծրագրերի մեջ կա՞ ցանցի զարգացում: Մասնավորապես, արդեն երկար ժամանակ խոսվում է Հայաստանում 5G ցանց ներդնելու հնարավորության մասին: 

Ա.Խաչատրյան. այս պահին մենք կոնկրետ քննարկումներ չենք վարում Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման վերաբերյալ: Բայց միանշանակ է այն փաստը, որ Ucom-ը ներգրավելու և ներդնելու է այն բոլոր տեխնոլոգիաները, որոնք հասանելի կլինեն աշխարհում: Մեր նպատակն է այնպես անել, որ մեր նորարարության և լուծումների շնորհիվ տարածաշրջանում միտումներ թելադրենք: Այսօր դեռ վաղ է խոսել 5G-ի ներդրման մասին, քանի որ ամբողջ աշխարհում փորձարկման փուլերը դեռ չեն ավարտվել: 

Բացի այդ, այս պահին Հայաստանի ենթակառուցվածքը նույնիսկ չի կարողանա լիարժեք օգտագործել այն բոլոր առավելությունները, որոնք տրամադրում է 5G տեխնոլոգիան՝ արհեստական ​​բանականություն, մեքենայական ուսուցում, ռոբոտաշինություն և արդյունաբերություն 4.0-ի արտադրանք: Մենք ունենք որոշակի պրոդուկտներ, ընկերություններ, արդյունաբերական զարգացում, բայց նոր տեխնոլոգիաները չեն տա իրենցից սպասվող հսկայական արդյունքը: 

Ավելին, այս ոլորտում դեռ շատ հարցեր կան. արդյո՞ք Հայաստանին անհրաժեշտ է այդպիսի տեխնոլոգիա, որքանո՞վ են արդարացված դրա ներդրման ծախսերը, որքա՞ն համախմբված կլինի շուկան, որպեսզի ընկերությունները կարողանան սպասարկել հաճախորդներին: Այս պահին պարզ չէ ոչ միայն տեխնոլոգիան, այլև դրա գինը, ինչպես նաև այն, թե, արդյոք, բաժանորդները կկարողանա՞ն զգալ այդ տեխնոլոգիայի առավելությունները: 

Այդ պատճառով, մենք այսօր խոսում ենք արդիականացման մասին տարբեր ընկերությունների և միջազգային գործընկերների հետ և փորձում ենք հնարավորինս բարելավել ու արդիականացնել ցանցը` հաճախորդներին ամբողջ ծավալով որակյալ ծառայություններ տրամադրելու համար: Արդեն քննարկում ենք նոր սարքավորումներ գնելու և ներդնելու հնարավորությունը` համակարգերը արդիականացնելու համար: Որոշ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են, որոշները ընթացքի մեջ են, ինչի արդյունքում բաժանորդները կկարողանան օգտվել ավելի արագ ինտերնետից և ավելի որակյալ կապից: 

Թեստավորումը ցույց է տալիս, որ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում հնարավոր է եղել զգալիորեն բարելավել տեխնիկական ապահովումն արդյունավետության մի շարք առանցքային ցուցանիշներով, որոնք առաջին 2-3 ամիսներին նվազել էին, բայց դեռ կան հարցեր, որոնք նախատեսվում է կարգավորել: Այնուամենայնիվ, արդեն հիմա կարելի է պնդել, որ առաջիկա շաբաթներին բաժանորդները կստանան ավելի որակյալ ծառայություններ, և դա շարունակական բնույթ կկրի: 

«ԱՌԿԱ». եթե կարելի է, վերադառնանք ընկերության խնդիրներին: Ինչպե՞ս լուծվեցին բաժնետերերի հետ կապված ներքին խնդիրները: Քննարկվո՞ւմ է, արդյոք, Եսայան եղբայրների բաժնեմասը կամ ընկերության այլ բաժնետերերի բաժնետոմսերը ձեռք բերելու հնարավորությունը: 

Ա.Խաչատրյան. Ucom-ն այսօր իր առջև բաժնետերերից որևէ մեկի բաժնետոմսերը գնելու խնդիր չի դնում: Ինչ վերաբերում է բաժնետերերի միջև գործընթացներին և բանակցություններին, ապա դրանք պարբերաբար անցկացվում են: Առայժմ, սակայն, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից: 

«ԱՌԿԱ». Դուք դատական հայցով կարողացաք հասնել նրան, որ դատարանը մասամբ բավարարեց ձեր հայցը և արգելեց «Team» ՍՊԸ-ին գործարք իրականացնել «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի բաժնետոմսերի գնման համար և գործարքից բխող իրավունքները ներկայացնել գրանցման: Որո՞նք են ձեր հաջորդ քայլերը: 

Ա.Խաչատրյան. այս ուղղությամբ այժմ իրավական գործընթաց կա, որը դեռևս նպատակահարմար չէ մեկնաբանել, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է: 

«ԱՌԿԱ». Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք «ՎԵՈՆ Արմենիա»-ի բաժնետոմսերի գնմամբ ՝ հաշվի առնելով այն փաստը, որ շուկայում հայտնվել է Novatel ընկերությունը, որը նույնպես հավակնում է այդ բաժնետոմսերին: Ի՞նչ կարող եք ասել «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերի (ապրանքանիշը` Beeline) գնման շուրջ ստեղծված իրավիճակի մասին: 

Ա.Խաչատրյան. այս գործընթացում ամենագրավիչը մեծ օպտիմալացման հնարավորությունն է՝ ընկերությունների միավորման դեպքում: Սա հնարավոր փրկություն է երկու ընկերությունների համար՝ շուկայի անկման պայմաններում, այդ թվում` մեկ օպերատորի հաշվարկով բաժանորդային բազայի աճի համատեքստում, ինչը թույլ է տալիս հայկական շուկայում ներդնել ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ և հետաքրքիր կոմերցիոն նորարարությամբ հանդես գալ: Հետևաբար, բիզնեսի առումով դա շատ հետաքրքիր գործարք է: 

Ես նաև ծանոթ եմ «ՎԵՈՆ Արմենիա»-ի թիմին, և երկու թիմերի փոխգործակցությունը թույլ կտար փոխլրացնել միմյանց և կարող էր մեծ սիներգետիկ արդյունքի հանգեցնել: Պրոֆեսիոնալ ​​առումով, սա ևս շատ հետաքրքիր գործարք է, քանի որ ռազմավարական ոլորտի երկու հսկաների միավորումը շատ հետաքրքիր փորձ է Հայաստանի համար բիզնես–մենեջմենթի տեսանկյունից: 

Սակայն հիմա չեմ կարող պատասխանել հարցին, քանի որ իրավական գործընթացը դեռ շարունակվում է, բայց տարբեր ընկերությունների կողմից հետաքրքրություն կա, բանակցություններ են ընթանում: Կարող եմ ասել, որ մենք ևս հետաքրքրված ենք հնարավոր միավորմամբ, սակայն դժվար է ասել, թե իրավական առումով որքանով է հնարավոր գործարքը:

«ԱՌԿԱ». Ucom-ը դիտարկո՞ւմ է հայկական շուկայում որևէ այլ օպերատորի գնելու հնարավորությունը: 

Ա.Խաչատրյան. այս պահին մենք որևէ բան չենք բացառում, բայցև չենք կարող ասել՝ որևէ բանակցություններ ընթանում են, թե՝ ոչ: 

«ԱՌԿԱ». ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ երկու նորաստեղծ ընկերություն փաստացի հավակնում են «ՎԵՈՆ Արմենիա»-ին: 

Ա. Խաչատրյան. իմ տեղեկություններով՝ «TEAM Telecom»- ը նախատեսում է վարկեր ներգրավել «ՎԵՈՆ Արմենիա»-ն գնելու համար: Գործարքն ամբողջությամբ իրականացվելու է վարկով, իսկ բաժնետոմսերը պետք է գրավադրվեն: Կարծում եմ, որ կարգավորողը պետք է եզրակացություն ներկայացնի, քանի որ բաժնետերը կարող է փոխվել: Եթե բաժնետոմսերը գրավադրվեն, իսկ վճարումներն ուշանան, ապա բանկը կարող է դառնալ հնարավոր բաժնետեր:

Ինչ վերաբերում է նոր դերակատարներին, ապա չեմ կարող ոչինչ ասել Novatel-ի մասին, քանի որ ընկերության վերաբերյալ բավարար տեղեկատվություն չունեմ, չնայած նրանք նշել են, որ ունեն միջազգային աշխատանքի հարուստ փորձ: Ինչ վերաբերում է «TEAM Telecom»-ի կողմից ընկերությունը գնելու հնարավորությանը, կարծում եմ, որ այստեղ, առաջին հերթին, իրավական գնահատականի անհրաժեշտություն կա, և հետևաբար իր խոսքը պետք է ասի կարգավորողը կթույլատրի՞ գործարքի կնքումը, թե՝ ոչ: 

Իսկ այն, որ երկու ընկերություններն էլ նոր են, նշանակում է, որ շատ բան կախված կլինի այն մասնագետների փորձից, ովքեր ներգրավված կլինեն աշխատանքներում: Կարծում եմ՝ գործարքն, ամեն դեպքում, դժվար կլինի: Որքան գիտեմ, սահմանափակում կա. գնորդը չի կարող կրճատել աշխատակազմի 10%-ից ավելին: «TEAM Telecom»- ի դեպքում դա կնշանակի աշխատանքային ռեսուրսների ավելացում, իսկ հաշվի առնելով նրանց պլանավորած վարկային բեռը` դա լուրջ մարտահրավեր կլինի, որը պետք է հաղթահարել: 

«ԱՌԿԱ». ինչպիսի՞ն է մրցակցության հետ կապված ընդհանուր իրավիճակը Հայաստանի հեռահաղորդակցական շուկայում: 

Ա.Խաչատրյան. ստեղծված իրավիճակում, կոնկրետ, մեր ընկերությունը շատ դժվարությունների միջով է անցել, որոնք դեռ ամբողջությամբ չեն հաղթահարվել:

Շատ դժվարություններ մենք կարողացանք հաղթահարել հենց մեր գործընկերների շնորհիվ, որոնց շատ շնորհակալ ենք: Խոսքը ոչ միայն մեր մատակարարների և միջազգային գլոբալ կորպորացիաների, այլև հայկական խոշոր դերակատարների մասին է: 

Դրանք «ՎԵՈՆ Արմենիա» և Viva-MTS ընկերություններն են, որոնք մեզ աջակցել են և օգնել տարբեր ռեսուրսներով: Հեռահաղորդակցության մեր շուկան կարելի է բնութագրել որպես խաղաղ, գործընկերային, բայց միաժամանակ՝ խիստ մրցակցային: 

Ես շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, առանց որոնց մենք չէինք հասնի այն կետին, որտեղ հիմա գտնվում ենք: Հիմնական «կրակն» արդեն մարվել է, և մենք շուտով կթևակոխենք զարգացման և մեր հաճախորդների համար նոր որակյալ պրոդուկտների ներկայացման փուլ, ընդ որում խոսքը ոչ թե ամիսների, այլ մի քանի շաբաթվա մասին է: Առաջիկայում լուրջ և որակական փոփոխություններ են սպասվում: –0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:31 07.09.2020



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video