«Հայփոստը» լուրջ առաջընթաց է արձանագրել. PostEurop-ի նախագահ

«Հայփոստը» լուրջ առաջընթաց է արձանագրել. PostEurop-ի նախագահ

Երևանում ապրիլի 19-21-ն առաջին անգամ անցկացվել է Եվրոպայի փոստային օպերատորների լիագումար նիստը, որին մասնակցող PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Պոլ Ֆորսևիլը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է նա գնահատում «Հայփոստի» գործունեությունը, ինչպես նաև ներկայացրել է իր կարծիքն այն մասին` արդյոք ինտերնետը դուրս կմղի փոստը, թե ոչ։

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ազգային փոստային օպերատորի գործունեությունը:

- «Հայփոստը» միացել է PostEurop ասոցիացիային 2008 թ.-ին: Ընդունելով այդ կազմակերպության չափանիշները և օգտվելով անդամակցության առավելություններից` «Հայփոստ» ընկերությունը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցել` չնայած դեռ շատ անելիքներ կան: Երևանում Եվրոպայի փոստային օպերատորների լիագումար նիստը լավ հնարավորություն է ներկայացնել Հայաստանը ասոցիացիայի մյուս անդամներին: Առանձին ցանկանում եմ նշել «ShopInAmerica» ընկերության հիանալի նախաձեռնությունը, քանի որ էլեկտրոնային առևտուրն այսօր ակտիվորեն զարգանում է: Հայաստանի փորձը կարող է օգտակար լինել տարածաշրջանի մյուս երկրներին: Եվ Հայաստանը, իր հերթին, կարող է շահել փորձի փոխանակման շնորհիվ:

– Այսօր ի՞նչ մարտահրավերներ և խնդիրներ են ծառացած «Հայփոստ» ընկերության առաջ, և դրանք, արդյոք, նմա՞ն են այն խնդիրներին, որոնց բախվում են այլ ազգային փոստային օպերատորները։

– Չնայած տասը տարի առաջ Հայաստանում տիրող իրավիճակն ամենևին էլ սփոփիչ չէր, իսկ փոստային շուկան չէր զարգանում, «Հայփոստը» վերականգնեց իր գործառույթները փոստի, ծանրոցների առաքման, գումարի փոխանցման տեսակետից։ «Հայփոստի», ինչպես նաև մեր բազմաթիվ անդամների համար նոր մարտահրավեր է դառնում էլեկտրոնային կառավարությունը, երբ մարդիկ ինտերնետի միջոցով, ուղիղ կապով կարգավորելու են իրենց հարաբերությունները պետական կառույցների հետ։ Սակայն այստեղ ևս փոստային օպերատորները կարող են օգնել իրենց հաճախորդներին, խորհուրդներ տրամադրել նրանց, քանի որ ոչ բոլորն ունեն ինտերնետի հասանելիություն և ոչ բոլորն են կարողանում օգտվել ինտերնետից։

Փոստային օպերատորների համար ևս մեկ մեծ մարտահրավեր է էլեկտրոնային առևտուրը, շուկան, որտեղ մրցակցությունը շատ մեծ է։ Այստեղ «Հայփոստն» ունի առավելություններ երկրի ներսում գործող բացառիկ ենթակառուցվածքի շնորհիվ։ Այնպես որ ընկերությունն ունի մեծ ապագա` կապված առևտրի այդ տեսակի հետ։ Միաժամանակ, փոստային օպերատորները չեն հրաժարվի ավանդական գործունեությունից։

- Դուք համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ ինտերնետն աստիճանաբար դուրս է մղում փոստը։

– Ինտերնետը շատ հզոր մրցակից է մարդկանց և ընկերությունները կապելու հնարավորության շնորհիվ։ Սակայն ուզում եմ հիշեցնել, որ հեռուստատեսությունը չսպանեց ռադիոյին, իսկ ռադիոն` թերթերին։ Չնայած հին երևույթների համար միշտ դժվար է մրցել նորերի հետ, կարծում եմ, որ կգործի կոմպլեմենտարիզմի սկզբունքը։ Այո, իհարկե, հաղորդակցության համակարգում փոստի դերակատարությունը կնվազի, սակայն որոշակի նշանաձող, այնուամենայնիվ, կպահպանվի։

– PostEurop–ը պատրաստում է հերթական անակնկալը մատուցել ֆիլատելիստներին` 2016 թ.–ին թողարկելով նամականիշ, որի տարբերանշանը կդառնա «Think Green»–ը (Մտածի՛ր էկոլոգիայի մասին)։ Ինչի՞ հետ է դա կապված։

– PostEurop–ը հոգ է տանում էկոլոգիայի և շրջակա միջավայրի մասին։ «Think Green»–ը բացառիկ է նրանով, որ այն աջակցություն է ստանում գրեթե բոլոր երկրների կողմից։ Մենք հասկանում ենք, որ փոստային օպերատորները աղտոտում են շրջակա միջավայրը` օգտագործելով տրանսպորտ և փորձում ենք նվազեցնել կամ հնարավորինս փոխհատուցել այդ վնասը։

– Ո՞րն է երևանյան նիստի հիմնական մեսիջը։

– «Ընդունելով մարտահրավերները» (Taking on the challenges)

– Ձեր կարծիքով` դուք կարո՞ղ եք դա անել։

– Այո։ Մենք լավատեսորեն ենք տրամադրված։ Այո, մենք շատ անելիքներ ունենք, սակայն նոր տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս առաջարկել նոր ծառայություններ, որոնք առավելագույնս համապատասխանում են մեր հաճախորդների պահանջմունքներին։

– Ի՞նչ նոր ծառայություններ եք այսօր առաջարկում։

– Ինտերնետը թույլ է տալիս, օրինակ, կատարելով առցանց գնումներ, հետևել պատվերների առաքման գործընթացին։ Տվյալների մեծ բազաները թույլ են տալիս մեր հաճախորդներին լինել ավելի իրազեկված գոյություն ունեցող բոլոր հնարավորությունների, ապրանքների և ծառայությունների մասին, ընդունել ճիշտ որոշումներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:09 22.04.2016



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video