Էլեկտրոնային լրատվամիջոցներն ավանդական ԶԼՄ-ներին իրենց դաշտ կներքաշեն

Էլեկտրոնային լրատվամիջոցներն ավանդական ԶԼՄ-ներին իրենց դաշտ կներքաշեն

«ԱՌԿԱ» - Պարոն Ավետիքյան, Հայաստանում ի՞նչ ձևափոխման է ենթարկվել ավանդական ԶԼՄ-ների, մասնավորապես, թերթերի աշխատանքի առանձնահատկությունը վերջին մի քանի տարվա ընթացքում:

Ա. Ավետիքյան - Էլեկտրոնային լրատվամիջոցների և ՀՏ հետ ուժեղ մրցակցության արդյունքում ողջ աշխարհում աստիճանաբար կրճատվում է թերթերի ընթերցողների քանակը: Հայաստանում այդ գործընթացն առավել արագ է ընթանում: Եթե հինգ տարի առաջ մեր թերթի էլեկտրոնային տարբերակի ընթերցողները չէին գերազանցում 10 տոկոսը, ապա այսօր նրանց թիվն էապես աճել է: Դա բնականաբար ազդում է թերթի տպաքանակի վրա, որն աստիճանաբար կրճատվում է, ինչի հետևանքով նաև կրճատվում են մեր եկամուտները:

Դեռ երկու տարի առաջ համարվում էր, որ թերթը պետք է օպերատիվ լինի և նորություններ հաղորդի: Ես հիշում եմ՝ 21 տարի առաջ, երբ ես «Ազգ»-ում գրեցի առաջին խմբագրային հոդվածը, այնտեղ նշեցի, որ ամենից առաջ մեր թերթը հրապարակելու է ստուգված և կարևոր նորությունները և դա օպերատիվորեն է անելու: Այսօր այն, ինչ գրել եմ այն ժամանակ, արդեն անիմաստ է դարձել: Նույնիսկ եթե մենք օրական երեք անգամ լույս տեսնենք, միևնույն է՝ օպերատիվության առումով չենք կարող մրցակցել էլեկտրոնային ռեսուրսների հետ: Այդ պատճառով մենք թողարկեցինք թերթի առցանց տարբերակը, բայց կարծում եմ, որ դա բավական չէ, քանի որ էլեկտրոնային լրատվամիջոցների դաշտում այսօր շատ ուժեղ մրցակցություն կա, այստեղ հարկավոր է այլ կանոններով խաղալ:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս կարող են ավանդական ԶԼՄ-ները դիմանալ էլեկտրոնայինների հետ մրցակցությանը:

Ա.Ավետիքյան - Այսօր ողջ աշխարհում խոշորագույն թերթերը սկսել են ավելի շատ շեշտը դնել վերլուծական նյութերի վրա: Այստեղ տպագիր ԶԼՄ-ներն առավելություն ունեն: Իհարկե, Ինտերնետ-ԶԼՄ-ները նույնպես կարող են անել դա, բայց այնտեղ լսարանն այլ է, և դժվար թե վերլուծական նյութն ընթերցելի լինի Ինտերնետի կազմի համար: Միաժամանակ Հեռուստատեսությամբ վերլուծական նյութ, առավել ևս՝ լրագրողական հետաքննություն պատրաստելն, այսպես ասած, էժան է նստում և ավելի շատ ժամանակ է պահանջում: Այնպես որ այդ առումով թերթերը շահում են:

Հետևաբար, մենք պետք է վերանայենք Հայաստանի լրատվամիջոցների դաշտը՝ համաշխարհային միտումների համատեքստում և հետ չմնանք դրանցից: Այդ դեպքում մենք՝ հայկական տպագիր ԶԼՄ-ներս, պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք վերլուծական նյութերի, հետաքննությունների վրա: Թերթը պետք է նորություն մատուցի մեկնաբանություններով, խորը վերլուծությամբ, այն բանից հետո, երբ էլեկտրոնային ԶԼՄ-ներն արդեն հնչեցնեն դրա մասին:

Բայց դա նոր բարդություններ է ստեղծում. ստացվում է, որ մենք մեր արտադրանքը կոնկրետ լսարանի ենք հասցեագրում, լսարան, որն ունի պատրաստվածության և կրթության համապատասխան մակարդակ, քանի որ յուրաքաչյուր մարդ չէ, որ հետաքրքրվում է վերլուծությամբ:

«ԱՌԿԱ» - Էլեկտրոնային ԶԼՄ-ները կարո՞ղ են վերջնականապես դուրս մղել  ավանդականներին, այդ թվում՝ հեռուստատեսությանը:

Ա. Ավետիքյան - Կարծում եմ՝ էլեկտրոնային ԶԼՄ-ները դուրս չեն մղի ավանդականներին, այլ դրանց կներքաշեն իրենց դաշտ:

Ինչ վերաբերում է տպագիր ԶԼՄ-ներին, ապա, իհարկե, դրանք չեն անհետանա, քանի որ տպագրական մամուլն իր առանձնահատկություններն ունի, որոնք չունեն մյուս լրատվամիջոցները: Սկզբունքորեն՝ ԶԼՄ-ների բոլոր տեսակներն իրենց առանձնահակտությունն ունեն, օրինակ՝ ավտոմեքենայում հնարավոր է նորություն լսել միայն ռադիոյի միջոցով:

Տպագիր ԶԼՄ-ների կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ դրանք նախատեսված են մտածող մարդկանց համար: Բացի այդ, գոյություն ունի ընթերցողների զգալի մաս, ովքեր նախընտրում են թերթը՝ իր թղթային տարբերակով: Նրանց ոչինչ չի փոխարինի տպագրական ներկի հոտի հատուկ զգացողությունը, թերթի էջերի խշխշոցը, ինչ-որ նյութական հետի շփվելու հեշտությանը: Թերթի հավատարիմ ընթերցողների համար այն մի ամբողջ ծիսակարգ է՝ որոշ հանգամանքներում թերթը կրպակներից գնելուց սկսած մինչև այն ընթերցելը: Միգուցե այդ ընթերցողների թիվը շատ չէ, բայց նրանք միշտ կլինեն:

Նա, ով ասում է, որ շուտով տպագիր ԶԼՄ-ները կմեռնեն, սխալվում է: Տպագիր ԶԼՄ-ները, իհարկե, պետք է բազմաթիվ դժվարություններ հաղթահարեն, փոփոխություն կլինի, շատ խաղացողներ կհեռանան, բայց ամեն դեպքում թերթը՝ որպես այդպիսին, երբեք չի անհետանա: Պատահական չէ, որ աշխարհում ԶԼՄ-ների դեմ ներկայացված դատական գործերի 95 տոկոսը հարուցվել է հատկապես տպագիր զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ: Դա իր տրամաբանական բացատրությունն ունի՝ տպագիր ԶԼՄ-ներն ավելի ազդեցիկ են, քան յուրաքանչյուր այլ զանգվածային լրատվամիջոց:

Բայց դա չի նշանակում, որ տպագիր ԶԼՄ-ները պետք է ձեռքերը ծալած նստեն՝ վստահ լինելով, որ իրենց ոչինչ չի սպառնում, նրանք պետք է քայլեն ժամանակի հետ համահունչ:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն են Հայաստանում ԶԼՄ-ների կադրային շուկայի հեռանկարներն ու միտումները:

Ա. Ավետիքյան – Գիտե՞ք, այսօր Հայաստանում ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ավանդական ԶԼՄ-ների հիմնական խնդիրն այն է, որ մենք շատ քիչ պրոֆեսիոնալ լրագրողներ ունենք: Խմբագիրները լուրջ խնդիրներ չեն դնում իրենց լրագրողների առջև: Մենք նրանց ծուլության ենք սովորեցնում: Մամուլի ասուլիսներ գրառել կարող է յուրաքանչյուրը: Կարծում եմ՝ մամուլի ակումբները սպանում են պրոֆեսիոնալ լրագրությունը, և դա բոլոր լրատվամիջոցներին է վերաբերում:

«ԱՌԿԱ» - Ի՞նչ է այսօր անում «Ազգը» մրցունակ մնալու համար:

Ա. Ավետիքյան - Պայքարում է գոյատևման համար և գոյատևում է: Կարծում եմ, որ մենք պետք է անցնենք մեր թերթի վճարովի էլեկտրոնային տարբերակին, բայց տեխնիկապես մենք դեռ ոչինչ չենք որոշել: Հուսով եմ, որ դա կօգնի պարբերականին դուրս գալ ճգնաժամային իրավիճակից: -0-

11:50 15.02.2012





 

« Հոկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×