Հայ PR մասնագետները սովորել են գրագետ կերպով օգտագործել համացանցի հնարավորությունները

Հայ PR մասնագետները սովորել են գրագետ կերպով օգտագործել համացանցի հնարավորությունները

Ինչպե՞ս են ազդում սոցցանցերն ու համացանցը PR-մասնագետների աշխատանքի վրա, որքանո՞վ զարգացած է PR-ը Հայաստանում, հայ քաղաքական գործիչներն օգտվո՞ւմ են PR-մասնագետների ծառայություններից։ Այս և այլ հարցերի շուրջ խոսում է PR ոլորտի մասնագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Ծովինար Խաչատրյանը։
 
ԱՌԿԱ – Որո՞նք են Հայաստանի քաղաքական PR-ի առանձնահատկությունները։ Ինչպե՞ս է համացանցն ազդում քաղաքացիական հասարակության և հասարակական շարժումների վրա։

Ծ.Խաչատրյան
– Արդեն մի քանի տարի է` նկատելի է դարձել հասարակական հատվածի ակտիվությունը, ձևավորվում է քաղաքացիական հասարակությունը, և այդ գործընթացում ներգրավված է հիմնականում երիտասարդությունը։ Ամեն ինչ սկսվեց Մաշտոցի պուրակից (2012 թվականին քաղաքացիական ակտիվիստները հասան նրան, որ Երևանի քաղաքապետարանը չեղյալ հայտարարեց Մաշտոցի պուրակում առևտրային տաղավարներ տեղադրելու մասին որոշումը)։Մենք տեսանք օրինակներ, թե ինչպես ինտերնետի և սոցիալական ցանցերի միջոցով շատ արագ ձևավորվեցին տարբեր խմբեր, որոնք իրականացրին կոնկրետ քայլեր` ներգրավելով ավագ սերնդի մարդկանց։  

Օրինակ` ինտերնետն աշխուժացավ անցյալ տարի Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացումից հետո։ Հատկանշական է, որ այն ժամանակ ակտիվություն դրսևորեցին ոչ միայն Facebook–ի օգտագործողները, այլ նաև «Օդնոկլասնիկի» ցանցի օգտատերերը, ինչը նախկինում երբեք չէր եղել։ Այդ ամենը չէր կարող մնալ վիրտուալ տարածքում և տեղափոխվեց իրականություն։ Մենք տեսանք, թե ինչպես է պայքարում երիտասարդությունը։ Ընդհանուր առմամբ, կա այսպիսի օրինաչափություն` այն, ինչ ձևավորվում է վիրտուալ տարածքում, կամ շարունակում է ապրել իրականությունում, կամ մեռնում է վիրտուալ միջավայրում։ Ինչպես փորձը ցույց է տալիս, երրորդ տարբերակ գրեթե չի լինում։ Փորձը ցույց է տալիս նաև, որ մինչև 30 տարեկան ակտիվ երիտասարդությունը շատ արագ համախոհներ է գտնում։ Ի դեպ, որոշակի փուլում քաղաքացիական հասարակության պահանջների կատարումը և երկխոսության հաստատումը նրա հետ իշխանությունների հաջող PR–ի օրինակ է։

ԱՌԿԱ – Այդ ամենը կատարվում է ինքնաբերաբա՞ր, թե՞ գործընթացները որևէ կերպ կառավարվում են։

Ծ.Խաչատրյան
– Բնականաբար, միայն ներքին ձգտումը և սոցցանցում ակտիվ լինելը չեն կարող համախմբել վիրտուալ կյանքից դուրս գալու և իրական կյանքում պայքարը շարունակելու ունակ մեծ զանգվածներին։ Նրանց պետք է ոչ միայն խթան, այլ նաև ղեկավար, քանի որ զանգվածները կառավարելի են դառնում միայն առաջնորդի առկայության դեպքում։ Այո, այդ շարժումները կարող են ձևավորվել ինքնուրույն, բայց ինչ–որ պահից առաջնորդներ են ի հայտ գալիս։ Այդ դեպքում սովորական մարդը, ոչ մասնագետը, չի կարող սկզբնաղբյուրը զանազանել պատվիրատուից։ Այսինքն, ինչ–որ մեկը կարող է հանդես գալ որպես պատվիրատու, նրան կճանաչեն դեմքով, բայց սկզբնաղբյուր կարող է լինել մեկ ուրիշը, ով և ստեղծել է պատվիրատուին։ Այսինքն, այն ամենը, ինչ կատարվում է իրական աշխարհում, ունի իր հայելային արտացոլանքն ինտերնետում։ Միամիտ կլիներ կարծել, որ միայն համացանցի կամ սոցցանցերում դժգոհության միջոցով մարդիկ կարող են նպատակաուղղված մեկը մյուսի հետևից շարժումներ նախաձեռնել։

ԱՌԿԱ—Հայ քաղաքական գործիչները գիտակցե՞լ են համացանցի կարևորությունը։

Ծ.Խաչատրյան – Հայաստանի քաղաքական ուժերը և քաղաքական գործիչները սկսել են հասկանալ համացանցի նշանակությունը։ Ակտիվ գործող բոլոր քաղաքական ուժերը փորձում են իրենց խմբերը ստեղծել ցանցում։ Բայց հետաքրքիրն այն է, որ այդ խմբերը սկսում են ստեղծվել որպես մյուսների հակակշիռ։ Այսինքն` դրանք ակտիվանում են այն ժամանակ, երբ ակտիվանում են քաղաքական հակառակորդները։ Այլ խոսքով` ընդունվում են կոնյունկտուրային որոշումներ։ Ամենահետաքրքիրը պայքարը չէ, այլ վիրտուալ տարածք տեղափոխված «սև փիարի» մեթոդները։ Մարդիկ դրական այլընտրանք են ստեղծում` քննադատելով մյուսներին, ինչն ավելի դյուրին է, քան սեփական ծրագրով հանդես գալը։

Իսկ Արևմուտքում օգտագործում են բոլոր հնարավոր ռեսուրսները և, ունենալով բավարար միջոցներ, օգտվում են ոչ միայն օնլայն, այլ նաև օֆլայն PR–ի հնարավորություններից` ստեղծելով սեփական դրական կերպարը։ Շեշտը դրվում է ոչ այնքան «սև փիարի», այլ դրական տեսանկյունից սեփական քաղաքական ուղղվածությունը ներկայացնելու վրա։

ԱՌԿԱ – Իսկապես այդքան հզո՞ր է սոցցանցերի ազդեցությունը հասարակական գիտակցության ձևավորման վրա։ Կարելի՞ է ցանցերն օգտագործել որպես մարդկանց վարքի վրա ազդելու գործիք։

Ծ.Խաչատրյան
– Սոցիալական ցանցերը հարթակ են, որտեղ մարդն ինքնահաստատվում է։ Եթե խորհրդային տարիներին մարդու օտարանալը լուծվում էր ինքնագործունեության կոլեկտիվների կամ հոգեկան բավարարություն բերող այլ խմբակների միջոցով, ապա այժմ հարցը դրված է գլոբալ։ Մարդն այսօր հեռանում է ոչ թե մարդկանցից, այլ ինքն իրենից։ Եթե նայենք սոցիալական ցանցերի ստեղծման նախապատմությանը, ապա պարզ կդառնա, որ շփման առաջին միջոցները թույլ էին տալիս մարդուն ներկայանալ ծածկանունով` nick։ Եվ ստացվում էր, որ ցանցում իրեն որպես «տերմինատոր» ներկայացրած մարդը թույլ կազմվածք ունեցող մարդ էր, իսկ «գեղեցկուհին» հեռու էր կատարելության չափանիշներից և այլն։ Մարդիկ շփման կարիք ունեն, և ինտերնետը տալիս է այդ հնարավորությունը։ Այժմ մենք հաղթահարել ենք մարդու` ինքն իրենից մեկուսանալու հերթական փուլը և հետաքրքիր կերպով վերադարձել են խորհրդային ժամանակների ակումբներին։ Իհարկե, չմոռանանք նաև «ֆեյքերի» մասին, որոնք մինչև զավեշտի հասնող աստիճանի ճանաչելի են և հիմնականում` հասցեական։

Սոցցանցերում մենք գործ ունենք free կամ open PR–ի հետ։ Այն կարող է սկսվել սելֆիից, շարունակվել վիրտուալ մարքեթինգով, վերածվել դեմատիվատորի կամ մեմի և չսպառվել։ Մի խոսքով` ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է շնչում սոցիալական ցանցը։

Նշեմ, որ համացանցի գրագետ օգտագործումը, մասնավորապես, PR-ում, շոշափելի արդյունք է տալիս։ Մասնագետները վստահ են, որ եթե offline, ոչ ցանցային PR–ը կարող է բարձրացնել ապրանքանիշի տարածվածության և ճանաչելիության ցուցանիշները 5 տոկոսով, ապա համացանցի հնարավորությունների ճիշտ օգտագործման դեպքում այդ ցուցանիշը կարող է աճել մինչև 17.5 տոկոսի։ ePR–ի մասնագետը պետք է շատ լավ իմանա ինտերնետի հնարավորությունները, միշտ հետևի նրան, թե ինչպես է ցանցում արտացոլվում կամ մեկնաբանվում այս կամ այն իրադարձությունը։ Նա պետք է սովորի մանևրել ցանցային տարածքում։ Ի տարբերություն դասական փիարի մասնագետի, Ինտերնետում  ePR իրականացնող մասնագետը պետք է հակաճգնաժամային ծրագրի մի քանի տարբերակ ունենա, քանի որ վիրտուալ իրականությունն ավելի զգայուն է և  փոփոխական։

Կատարած հետազոտությունները վկայում են, որ արդյունավետ PR-ի գրավականը ճիշտ առաջարկն է` կատարված անհրաժեշտ պահին։ Ուսումնասիրությունները վկայում են, որ ePR–ը կարող է կայծակնային ազդեցություն ունենալ, օրինակ, մեկ լուսանկարի կամ մի առաջարկության տարածման միջոցով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:05 19.05.2014



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video