ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԿԾՀ-Ն ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է «CALL SERVICE» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՐՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼ
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) թույլատրել է «Call Service» ընկերությանը համարներ զբաղեցնել միջազգային ելքային զանգերի ծառայություններ մատուցելու համար:
Ինչպես նշել է ՀԿԾՀ հեռահաղորդակցությունների վարչության պետի տեղակալ Համլետ Ծատուրյանը, ընկերությունը կզբաղեցնի 215312, 215313, 215314 համարները:
«Արտոնագիրը տրամադրվում է 10 տարի ժամկետով», - ավելացրել է Ծատուրյանը:
Փորձագետների գնահատականների համաձայն, Հայաստանում ավելի քան 100 ընկերություն IP հեռախոսային ծառայությունների տրամադրման արտոնագիր ունի: ՀԿԾՀ-ն այժմ նման արտոնագրեր է տրամադրում հեշտացված կարգով: Միաժամանակ այդ ընկերությունները հնարավորություն ունեն իրականանցել միայն միջազգային ելքային զանգեր:
VoIP-ը (Voice-over-IP – IP հեռախոսային ծառայություն) կապի համակարգ է, որն ապահովում է խոսքային ազդանշանի փոխանցում՝ Ինտերնետ ցանցի կամ ցանկացած այլ IP-ցանցերի միջոցով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:31 05.11.2009