Կարգավորող հանձնաժողովը երկարաձգել է հայկական ԱԷԿ-ի ռադիոռելեային կապի գծերի շահագործման ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ երկարաձգել է Հայկական ատոմակայանի ռադիոռելեային կապի գծերի շահագործման ժամկետը։
Ինչպես տեղեկացրել է այս հարցով զեկուցող, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2003 թ.-ի նոյեմբերի 1-ին «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է տասը տարով։ Նրա խոսքերով, հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թ.-ի նոյեմբերի 1-ից։
Հայկական ԱԷԿ-ն օգտագործում է 12849մգհց, 12905մգհց, 13115մգհց և 13171մգհց դիապազոնի ռադիոհաճախականությունները, որոնց միջոցով Երևանում և Արմավիրի մարզում (որտեղ գտնվում է ատոմակայանը) կստեղծվի ռադիոռելեային ցանց՝ ներքին ռադիոկապի կազմակերպման նպատակով։ Ցանցի գործունեության ապահովման համար կգործի երկու կայան՝ մայրաքաղաքում և Արմավիրի մարզում։
Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ:--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
22:52 29.10.2008