Գյումրու տեխնոպարկի ծրագրի պետական միջոցների ծավալը կկազմի ավելի քան 160 մլն դրամ, շինարարությունը կմեկնարկի մայիսին

Գյումրու տեխնոպարկի ծրագրի պետական միջոցների ծավալը կկազմի ավելի քան 160 մլն դրամ, շինարարությունը կմեկնարկի մայիսին

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գյումրու տեխնոպարկի ծրագրի համար ՀՀ պետբյուջեով նախատեսված միջոցների ծավալը կազմում է 163 մլն դրամ, շինարարական աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա մայիսին, տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Մասնավոր հատվածի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում ՏՏ ոլորտի 5-10 նոր ձեռնարկություններ կձևավորվեն»,- հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է նա:

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մասնավոր հատվածի հետաքրքրությունը չափազանց մեծ է տեխնոպարկի ստեղծման ծրագրի իրականացման հարցում:

«Կարևորն այն է, որ այսօրվա դրությամբ արդեն աշխատում են լաբորատորիաները (մեխանիկայի և շինարարական հետազոտությունների). դա մեր հիմնական նպատակն էր: Մեր կողմից հատկացված միջոցները Գյումրու տեխնոպարկին հնարավորություն են տալու մասնավոր հատվածի հետ ծրագրեր իրականացնել»,- նշել է նա:

Հայաստանի կառավարությունը 2010թ. մայիսի 27-ին հաստատել է Գյումրու տեխնոպարկի 2010թ. գործունեության ծրագիրը: Գյումրիում տեխնոպարկի սեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2006 թ.-ի մարտի 2-ին: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի ապրիլի 9-ին հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագրին:

Տեխնոպարկ-ինկուբատորի գործունեության հիմնական ուղղություններն կապված են հետևյալ ոլորտների հետ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, մոդելավորում, ոսկերգործություն և զբոսաշրջություն։ Ենթադրվում է, որ տեխնոպարկը հանդես կգա փոքր և միջին բիզնեսի ինկուբատորի դերում, որը կզբաղվի գիտատար արտադրությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել երկրի արտահանման հնարավորությունները:--0--

16:48 05.04.2012





 

« Հոկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×