Ծաղկաձորում «Արեվորդի» ամառային դպրոց է բացվել

Ծաղկաձորում «Արեվորդի» ամառային դպրոց է բացվել

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի, /ԱՌԿԱ/. Ծաղկաձորում «Արևորդի» ամառային դպրոց է բացվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին VivaCell-MTS հայկական բջջային ընկերության մամուլի ծառայությունից:

«Հուլիսի 28-ից օգոստոսի 7-ը Ծաղկաձորում համախմբվեցին 50-ից ավելի բնասեր պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից` մասնակցելու «Արևորդի» ամառային դպրոցին»,- ասվում է տեղեկատվության մեջ:

«Արևորդի» ամառային դպրոցը ամեն տարի հանրապետության տարբեր մարզերում գործող համանուն էկո-ակումբների պատանիների համար կազմակերպում է Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ:

Այս տարի ամառային դպրոցի իրականացմանը աջակցում են նաև GTZ-ը և  UNICEF-ը:

10-ից 15 տարեկան պատանիները մեկամյա դասընթացներից հետո հավաքվում են` ի մի բերելու անցածն ու ինտենսիվ դասընթացների միջոցով պատրաստվելու նոր ուսումնական տարվան:

Ամառային դպրոցում երեխաները ծանոթացան կեսաբազմազանությանն ընդհանրապես և ուսումնասիրեցին Ծաղկաձորի կենսաբազմազանությունը, մասնավորապես, սովորեցին ինչպես կառավարել կոշտ կենցաղային թափոնները, պատրաստեցին արևային էներգիա կլանող սարք, մասնակցեցին արշավների ու յուրացրին էկոտուրիզմի զարգացման միտումները, ունկնդրեցին Տեր Մինասի` կանաչ Աստվածաբանության դասերը ու պարեցին ազգային պարեր:

Լրագրության և ֆոտո/վիդեո դասերի ժամանակ էլ բացահայտեցին ծաղկաձորյան բնապահպանական խնդիրներն ու բարձրաձայնեցին այդ ամենը ֆիլմով: Օգոստոսի 6-ին Ծաղկաձորի` Գրողների ստեղծագործական տանը պատանիները իրենց տասնօրյա աշխատանքը ներկայացրեցին բնապահպանական EXPO-ի ժամանակ:

Հայաստանի տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից հավաքված պատանիներին համախմբում է բնությունը և վտանգը, որ շրջապատող լավ ու բարի երևույթները մարդկային ձեռքի թեթև հպումով վաղը կարող են և չլինել:

«Մենք ուզում ենք, որպեսզի բնապհպանական կրթությունն ու իրազեկությունը լինեն ոչ միայն գաղափարախոսություն, այլ այդ գաղափարախսությունը դառնա կենսակերպ հենց այս տարիքից, երբ սկսվում է ձևավորվել քաղաքացին ու մարդը»,- նշել է Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

«Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանությունն ու պահպանումը այն հիմնախնդիրներից է, որոնց լուծման գործում, իբրև կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետևողական մոտեցում է ցուցաբերում: Երիտասարդությանն ուղղված բնապահպանական իրազեկման քարոզարշավներն շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված առավել արդյունավետ միջոցներից են: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի կազմակերպած միջոցառումների իրականացմանը: Մենք մաս ենք կազմում այս նախաձեռնության, քանի որ չենք կարող անտարբեր մնալ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: -0-

19:49 07.08.2009





 

« Դեկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×