ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐՄԵՆՏԵԼ» ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 7-15 ՏՈԿՈՍՈՎ ԻՋԵՑՐԵԼ Է ՄԵԾԱԾԱԽ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԵՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐՄԵՆՏԵԼ» ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 7-15 ՏՈԿՈՍՈՎ ԻՋԵՑՐԵԼ Է ՄԵԾԱԾԱԽ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է միջազգային թրաֆիկի ծառայության սակագների 7-15 տոկոս իջեցման մասին այն իրավաբանական անձանց համար, ովքեր տվյալների փոխանցման և ինտերնետ-հասանելիության ծառայություններ մատուցելու արտոնագիր ունեն:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը չորեքշաբթի հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, նոր սակագները կգործեն 2009թ. սեպտեմբերի 15-ից:

«Այս քայլն առաջին հերթին ուղղված է Հայաստանի ինտերնետ-ծառայությունների շուկայի հետագա ազատականացմանը և կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը Հայաստանում: Հուսով եմ, որ մեծածախ ինտերնետի սակագների իջեցումը կանդրադառնա դրա վերջնական սպառողական գների վրա», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այս առնչությամբ «ԱրմենՏել» ընկերությունը նախատեսում է մինչև 2010 թ.-ի հունվարի 1-ը նոր սակագներով վերակնքել բոլոր գործող պայմանագրերը TCP/IP տրաֆիկի միջազգային տրանզիտի ծառայության մատուցման վերաբերյալ: 

Նոր պայմանների համաձայն, տվյալների հաղորդման 1,024 Մբ/վ արագության դեպքում գինը 431349 դրամ կկազմի /ԱԱՀ ներառյալ/ ավելի վաղ գործող 494100 սակագնի համեմատ:

2,048 Մբ/վ արագության դեպքում նոր գինը կկազմի 427036 դրամ 475800 դրամի փոխարեն, 3,072 Մբ/վ արագության դեպքում նոր գինը 418495 դրամ կկազմի ավելի վաղ գործող 457500 փոխարեն, 4,096 Մբ/վ համար նոր գինը 410125 դրամ կկազմի 439200-ի փոխարեն, 5,120 Մբ/վ արագության դեպքում արժեքը 393175 դրամ կկազմի 420900-ի փոխարեն, իսկ 6144-10240 Մբ/վ արագության դեպքում նոր գինը 339600 դրամ կկազմի 402600-ի փոխարեն: 

Ընդ որում, եթե ավելի վաղ տվյալների հաղորդման 11264-15360 Մբ/վ-ից 77824-102400 Մբ/վ արագության դեպքում գործում էր պայմանագրային գին, ապա այսուհետ այն կկազմի 336 հազարից մինչև 306 հազար դրամ համապատասխանաբար: Ընդ որում, ինտերնետի արժեքի սահմանման սկզբունքը պայմանագրային հիմունքներով կգործի միայն ավելի քան 102400 Մբ/վ արագությամբ տվյալների հաղորդման համար: 

Ընկերությունից նշեցին նաև, որ նշված գները չեն ներառում տրանսպորտային ծառայությունների արժեքը մինչև «ԱրմենՏել» ՓԲԸ տվյալների հաղորդման ցանցին միանալու կետերը: -0-

22:37 27.08.2009





 

« Դեկտեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×