ՀԱՅԿԱԿԱՆ ՓՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԾԱԾԱԽ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱՃՈՂ ՊԱՀԱՆՋԱՐԿՈՎ. ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՓՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԾԱԾԱԽ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱՃՈՂ ՊԱՀԱՆՋԱՐԿՈՎ. ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Արմենտելի» կողմից հայկական փրովայդերների համար մեծածախ ինտերնետի գների իջեցումը պայմանավորված է աճող պահանջարկով, նախօրեին լրագրողներին ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) օգոստոսի 26-ին հայտարարել է միջազգային թրաֆիկի տարանցման ծառայություների սակագների՝ 7-15 տոկոս նվազման մասին այն իրավաբանական անձանց համար, ովքեր տվյալների փոխանցման և Ինտերնետ հասանելիության ծառայությունների տրամադրման արտոնագրեր ունեն: Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2009թ.-ի սեպտեմբերի 15-ից:

Նա նշել է, որ ընկերությունն արդեն ներդրել է ինտերնետի համար սակագնային պլանների դիֆերենցված գիծ, որի համաձայն, կախված մեծածախ ինտերնետ-փրովայդերների կողմից օգտագործման ծավալից՝ նրանց տրամադրվում է 7-25 տոկոս զեղչ, ընդ որում սակագնի իջեցումը գրանցված է միջինը 15-17 տոկոսի սահմաններում:

«Սա ճգնաժամի պայմաններում գոյատևելու փորձ չէ, քանի որ այժմ ինտերնետի պահանջարկն այնքան մեծ է, որ ընկերությունը չի հասցնում սեփական բաժանորդներին ապահովել անհրաժեշտ քանակությամբ ADSL պորտերով», - ասել է Կլիմկոն:
Նա ընդգծել է, որ արդեն մոտ ժամանակներում ADSL մոդեմների և պորտերի բավականին մեծ քանակություն կբերվի Ֆինլանդիայից և առաջիկայում ընկերությունը կսկսի բավարարել գոյություն ունեցող բոլոր հայտերը:

«Մենք մեծածախ ինտերնետ-փրովայդերներին ընդառաջ գնալու քայլ ենք արել և ցանկանում ենք որոշակի պատասխան քայլեր տեսնել նրանց կողմից՝ վերջնական սպառողների համար գների իջեցման ուղղությամբ: Եթե մենք ինտերնետի շուկայում լուրջ խաղացողներ ենք, ապա անհրաժեշտ է քայլեր կատարել միմյանց ընդառաջ և արդյունքում քայլեր կատարել սեփական բաժանորդին ընդառաջ», - ասել է Կլիմկոն:

Նրա խոսքերով, որքան բարձր լինի այդ մրցակցությունը, այդքան ավելի շատ ընկերությունն ընդառաջ կգնա իր հաճախորդներին, առավել ևս, որ «ԱրմենՏելը» շատ է շահագրգռված մեծածախ ինտերնետի լուրջ վաճառքով, ինչի արդյունքում մրցակցությունը վերջնական սպառողի համար պետք է հանգեցնի գների անկման:

Միաժամանակ գլխավոր տնօրենը նաև տեղեկացրեց, որ ընկերության՝ ինտերնետի զարգացմանն ուղղված ծրագրերում ներառված է 3G բազայի ծառայությունների առաջխաղացումը, ինչի կապակցությամբ վաճառքի գրասենյակներում գրանցվել է «նոր սակագների և ընկերության գրասենյակներում վաճառվող 3G մոդեմների խելահեղ պահանջարկ, որոնք նախատեսված են տվյալների փոխանցման համար», մոդեմներն արժեն 18 հազարից մինչև 23 հազար դրամ:

«Մենք արձանագրել ենք նաև բաժանորդների կողմից ինտերնետի օգտագործման աճ, որի մակարդակը վերջին 2-3 շաբաթվա ընթացքում աճել է 20-25 անգամ», - ասել է Կլիմկոն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության դուստր ձեռնարկությունն է , 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայություններ (1 դոլարը 376,09 դրամ է):-0- 

20:28 28.08.2009





 

« Նոյեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×