«BRAVE» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԻՃԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ORANGE» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Colorful Mobile» ՍՊԸ-ի շահերը ներկայացնող «Brave» իրավաբանական ընկերությունը չի վիճարկում «Orange» միջազգային ապրանքանիշի գրանցման օրինականությունը, ասվում է երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ:
Սեպտեմբերի 1-ին տարածվել է «Orange Armenia» ընկերության հայտարարությունը, որում ասվում է, որ Orange ապրանքանիշը գրանցվել է Հայաստանում 2001 թ.-ին:
««Colorful Mobile» ՍՊԸ-ի շահերը ներկայացնող «Brave» իրավաբանական ընկերությունը ողջունում է «Orange»-ի մուտքը հայկական շուկա և չի վիճարկում «Orange» միջազգային ապրանքանիշի գրանցման օրինականությունը: Խնդրո առարկայի հետ կապված ցանկանում ենք տեղեկացնել, որ «Colorful Mobile» ՍՊԸ-ի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում գրանցված է «Orange mobile» ապրանքանիշը», - ասվում է տեղեկատվության մեջ:
Այսպիսով` ընկերությունը 2006 թ.-ից «Orange mobile» ապրանքանիշի ներքո իրականացնում է բջջային հեռախոսների և օժանդակ պարագաների վաճառք և այդ շուկայում արդեն զբաղեցնում է առաջատար դիրքեր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Orange» և «Orange mobile» ապրանքանիշերը ՀՀ քաղաքացիական օրենսդրության իմաստով ունեն շփոթության աստիճանի նմանություն, «Brave»-ը խնդրում է «Orange Armenia»-ին ձեռնպահ մնալ ՀՀ տարածքում «Orange» ապրանքանշանի ներքո բջջային հեռախոսների և օժանդակ պարագաների հետ կապված ցանկացած գործարքի կատարումից՝ հետագայում իրավական բնույթի խնդիրներից խուսափելու համար:
France Telecom ընկերությանը (ապրանքանիշը՝ Orange, գրանցված է «ՖՏԱ-Տելեկոմ» անվան տակ) վերջնական լիցենզիան ստացել է 2008 թ.-ի նոյեմբերի 19-ին: Լիցենզիան տրամադրվել է 15 տարի ժամկետով՝ ևս 15 տարի երկարացման իրավունքով։ Ընկերությանը թույլատրվել է համարներ տրամադրել +374(0)55 և +374(0)95 կոդերով, տասը տարի ժամկետով համարների փոխարինման իրավունքով։
Հոկտեմբերի 7-ին մրցութային հանձնաժողովը որոշում կայացրեց Հայաստանում շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորին գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող ճանաչել ֆրանսիական Orange ընկերությանը: Orange (France Telecom օպերատորի գլխավոր ապրանքանիշ) ընկերությունը GSM լիցենզիայի ստացման համար ամենախոշոր առաջարկն էր ներկայացրել՝ 51,5 մլն եվրոյի չափով։
Մինչև երրորդ օպերատորի մուտքը հայկական շուկայում գործում էին բջջայինն կապի երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «ՎիմպելԿոմ»-ին և VivaCell-MTS-ը, որի բաժնետոմսերը պատկանում են MTS ռուսական ընկերությանը։ -0- МТС. --0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
23:18 15.09.2009