VIVACELL-MTS-Ը ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. VIVACELL-MTS բջջային օպերատորը դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի գլխավոր հովանավորը:
Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, յուրաքանչյուր համերգաշրջանում նվագախումբը կազմակերպում է մինչև 45 համերգ, որոնց հայ երաժշտասեր հանրությունը հնարավորություն է ստանում ունկնդրել օտարերկրյա հանրահայտ կատարողներին, իսկ վերջիններս էլ` ամբողջացնել հայկական մշակույթի մասին ունեցած իրենց ընկալումը:
«Այն, ինչ փոխանցվում է երաժշտության միջոցով` համամարդկային է, գեղեցիկ և մաքուր: Աշխարհընկալման այս միջոցն ամենաարդյունավետն է միջմշակութային հաղորդակցության ճանապարհին: Միշտ եղել և մնում ենք այն կարծիքին, որ խրախուսելի են այսօրինակ նախաձեռնությունները: Դրանք թույլ են տալիս գնահատել բարձրարժեքն ու ձգտել կատարելագործման»,- ասաց VIVACELL-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։
VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգերե (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ --0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
23:42 15.03.2010