ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ-ԳԻՐՔ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավարտվել են սփյուռքահայության համար նախատեսված ինտերնետ-գրքի ստեղծման աշխատանքները, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Այբբենարանից և գրքից կարելի է օգտվել օն-լայն ռեժիմում և ներբեռնել դրանք»,- ասաց Աշոտյանը։
Ըստ նրա՝ սա ավելի էժան կլինի և նախատեսված է մեծ լսարանի համար։ «Կարծում եմ՝ ապագան էլեկտրոնային գրքերինն է, հատկապես հայկական ուսումնական հաստատություններում»,- ասաց Աշոտյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
00:55 30.04.2010